Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել

Լուրեր

30.11.2026 | 01:31
ՏԻՄ ընտրությունների օրը ԿԸՀ-ն արագ արձագանքել է 16 իրավիճակի, ստացվել է 8 դիմում
30.11.2026 | 01:13
Մեզ բազան պետք չի, որ մնա ստեղ՝ անկախ հիմնավորումներից, բայց ես նման թեմա չեմ բացել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:51
Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» հաղթել է՝ ստանալով ձայների 85%-ը․ Աննա Գրիգորյան
30.11.2026 | 00:34
Սինդարովը չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում հաղթեց Գուկեշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.11.2026 | 00:29
«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
Բոլորը

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր, 2007թ․ սպանված հայ լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է դատապարտվել 1-5 տարվա ազատազրկման։

Արատ Դինքը մեղադրվում է ի պաշտպանություն Թուրքիայում հետապնդվող մտավորականների հրապարակված «Խաղաղության հռչակագրի» տակ ստորագրելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ այս հռչակագիրը հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) օգտին քարոզչության նպատակով, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստին ներկա են եղել Արատ Դինքն ու նրա փաստաբանները։ Դինքի փաստաբանները նշել են, որ դատարանը անկախ և անկողմնակալ չէ, գործով վճիռն արդեն նախապես կայացված է, հետևաբար նրանք պահանջել են, որպեսզի գործով դատավորները ինքնաբացարկ հայտարարեն։ Միևնույն ժամանակ փաստաբանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ այդ պահանջը մերժվելու դեպքում՝ գործը միացնել նույն մեղադրանքով հարուցված մյուս գործերի հետ։

Դատարանը դատավորների ինքնաբացարկի պահանջը համարել է անհիմն, արդարացման պահանջի մասով սահմանել է, որ միայն դատավարությամբ կարելի է որոշել՝ կատարված գործողությունը հանցակազմ պարունակու՞մ է, թե ոչ։ Իսկ դատական գործերի միավորման պահանջը չի ընդունվել՝ այդ գործերով դատավարությունների՝ տարբեր փուլերում գտնվելու պատճառաբանությամբ։ Այսպիսով, Դինքի փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են։ Դատարանը նաև արձանագրել է, որ արդեն ավարտված նմանատիպ գործերով դիմումներ են ներկայացվել Սահմանադրական դատարան, ուստի նպատակահարմար է համարել սպասել մինչև այդ դիմումների վերաբերյալ ՍԴ-ի վճռի հրապարակումը։ Դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 9-ը։

Նշենք, որ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզարակացությամբ մեղադրանք է առաջադրվել 1․128 անձի, որոնց թվում՝ Արատ Դինքին՝ 2016թ․ հունվարի 11-ին հրապարակված «Ակադեմիկոսները՝ հանուն խաղաղության» ինչպես նաև «Մենք այս մեղքին հանցակից չենք լինի» անվամբ հայտնի հռչակագրերի տակ ստորագրելու համար: Ըստ մեղադրականի, այդ հռչակագրերում տեղ են գտել ՔԲԿ-ի քարոզչությանն ուղղված արտահայտություններ։

Ուշագրավ է, որ դատախազությունում իր ցուցմունքի ժամանակ Դինքը հայտարարել էր, որ եթե վերոնշյալ հռչակագրի տակ ստորագրելը հանցանք է, ուրեմն իրավապահ մարմինները պետք է նաև իր դեմ իրավական գործընթաց հարուցեն։

«Ես ինքս իմ դեմ բողոք եմ ներկայացնում։ Պահանջում եմ, որ իմ դեմ էլ անհրաժեշտ իրավական գործընթացներ հարուցվեն», – հայտարարել էր նա։