Կոնգրեսական Ֆրենք Փալոնեն ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան «Ռազմավարական գործընկերությունը» ողջունող բանաձևը. VOA

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Կոնգրեսական Ֆրենք Փալոնեն ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան «Ռազմավարական գործընկերությունը» ողջունող բանաձևը. գրում է amerikayidzayn.com-ը:

Բանաձևը կոչ է անում իրականացնել բարձր մակարդակի այցելություններ, պաշտպանության բնագավառում անցկացնել քննարկումներ, զարկ տալ առևտրին ու ներդրումներին։

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր ու համանախագահ Փալոնեի ներկայացրած բանաձևը ողջունում է Հայաստանում 2Օ18 թվականին խաղաղ քաղաքական անցումը, ԱՄՆ-Հայաստան «ռազմավարական գործընկերությունը» և կոչ անում զարկ տալ քաղաքական, տնտեսական, ռազմական երկկողմ համագործակցությանը։

Բանաձևը ներկայացնելու գործում, ինչպես Ամերիկայի հայ դատի հանձնախումբն է տեղեկացնում, Փալոնին են միացել հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Գուս Բիլիրակիսը և Ջեքի Սպիըրը, ինչպես նաև փոխնախագահներ Փիթըր Քինգն ու Ադամ Շիֆը։

«Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում սկսված փոքր շարժումը վերածվեց ոչ բռնի «Թավշյա հեղափոխության», որին հաջորդեցին համընդհանուր ազատ ընտրությունները։ Այս պատմական իրադարձությունները ժողովրդավարության նկատմամբ Հայաստանի ժողովրդի հավատարմության վկայությունն են, ինչը ցույց է տալիս, թե ինչու է հարկավոր, որ Միացյալ Նահանգներն ակտիվացնի Փաշինյանի կառավարության հետ շփումները»,- ասել է կոնգրեսական Փալոնը։

«Հայաստանը ներկայումս գտնվում է վճռական մի փուլում, որտեղ ԱՄՆ-ի աջակցությունը կարող է օժանդակել այստեղ ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության հաստատությունների աճին»,- ասել է կոնգրեսականը՝ խոստանալով աշխատանքներ ծավալել հայկական հարցերով հանձնախմբի մյուս անդամների ու Կոնգրեսի ղեկավարների հետ, որպեսզի բանաձևն ընդունվի օրենսդիր մարմնում։

Բանաձևի տեքստը սկսվում է Հայաստանի Առաջին ու Երկրորդ Հանրապետությունների պատմությանն առնչվող հատվածով ու անցում կատարում դեպի 2Օ18 թվականի հեղափոխությունը։ «Մոտ 1ՕՕ տարի առաջ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելուց ի վեր երկու երկրների միջև հաստատվել ու շարունակվել է երկկողմ քաղաքական, տնտեսական ու ռազմավարական գործընկերությունը»,-ասված է բանաձևի առաջին հատվածում, որտեղ նշվում է նաև համաշխարհային խաղաղության գործում Հայաստանի ու ԱՄՆ-ի միանման դիրքերի մասին։ Կոնգրեսականը անդրադառնում է Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում, Կոսովոյում և Մալիում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ ուժերում Հայաստանի մասնակցության փաստին։

Բանաձևի տեքստում նշվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում «Հայաստանի կառուցողական մասնակցության» մասին, անդրադարձ կատարվում «օգնությունից առևտուր» անցում կատարելու հարցում ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը։

«Հայաստանի կառավարության գործունեության թափանցիկությունը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, քաղաքացիական հասարակության զարգացումն ապահովելու գործում ԱՄՆ-ի աջակցությունը թույլ կտա զարգացնել երկու երկրների միջև պատմական բարեկամական կապերը»,- ասված է տեքստի առաջին հատվածում։

Եզրափակիչ հատվածում կոչ է արվում, որ ԱՄՆ-ը ղեկավար դեր ստանձնի Հայաստանին օգնելու հարցում, «որպեսզի ժողովուրդը կարողանա ամրապնդել գրանցված առաջընթացը, ինչի համար հարկավոր է զարկ տալ երկկողմ այցերին, պաշտպանության բնագավառում՝ քննարկումներին, միջազգային խաղաղապահ գործողություններում՝ Հայաստանի մասնակցությանը, առևտրի ու ներդրումների բնագավառում՝ աճին, աջակցել քաղաքական կուսակցությունների զարգացմանը, թափանցիկությանը, օրենքի գերակայությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը և մամուլի ազատությանը»։