Նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ից 22-ը Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի, ինչպես նաև կրթության նախարարների հրավերով  կգտնվի Մինսկում՝ մասնակցելու երկրորդ Եվրոպական խաղերի բացման արարողությանը, որին մասնակցելու  են Եվրոպայի 50 երկրների սպորտի պատասխանատուներ:

«Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաև նույն օրերին Մինսկում կայանալիք կրթության նախարարների հանդիպմանը, որին հրավիրված են շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են մասնակից երկրների միջին մասնագիտական կրթության համակարգը, առկա խնդիրներն ու մարտահրավերները և դրանք լուծելու ռազմավարական ուղղությունները։

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նախարարի մի շարք հանդիպումներ մասնակից երկրների կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պատասխանատուների հետ, ինչպես նաև այցեր Բելառուսի ուսումնական հաստատություններ»,- ասված է հաղորդագրությունում: