Պարո՛ն Պապոյան, երբ դեմքիս եք շպրտում պոպուլիստ բառը, դրանով չեք կոծկում Ձեր դիլետանտությունը․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

ԱԺ-ն այսօր քննարկում է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագծով բարձրացրել են հյուրանոցների համար աղբի վճարման դրույքաչափերը և իջեցրել արտադրական աղբի դրույքաչափերը։

«Թափոնների տեսակները տարբեր են և ազդեցություն էլ տարբեր է, և կարծում եմ, որ արտադրական աղբի դրույքաչափերի նվազեցումը ողջամիտ չէ»,- ասաց  Սամսոնյանը, ինչի ի պատասխան նախագծի հեղինակ Գևորգ Պապոյանն ասաց, որ հասկանում է, որ ընդդիմության համար նախընտրելի է պոպուլիստական հայտարարություններ անելը։

Ի պատասխան Գևորգ Պապոյանի՝ Անի Սամսոնյանն ասաց․ «Պարո՛ն Պապոյան, ես գեղեցիկ մոտեցա այս ամբիոնին և Ձեզ տվեցի երկու հստակ հարց, իսկ Դուք, որ հպարտությամբ մոտեցաք այդ ամբիոնին և իմ դեմքին շպրտեցիք պոպուլիստ բառը, դրանով չկոծկեցիք Ձեր դիլետանտությունը»։