Ես ապրում եմ Երևանի ամենա-ամենա-ամենակենտրոնում և այդտեղ համատիրությունն իր գործառույթները չի կատարում. Նաիրա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել աղբահանության համար սահմանված դրույքաչափերում, ինչպես նաև թույլ տալ, որ տեղական ինքնակառավարման մարմինները կարողանան լավագույն կերպով իրականացնել աղբահանության գործընթացը։

Նախագծի վերաբերյալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը դեմ չէ այս փոփոխություններին, սակայն առաջարկում է համատիրությունների աշխատանքի մեխանիզմի փոփոխություն կատարել և այն ավելի արդյունավետ դարձնել։

Զոհրաբյանը նշեց, որ ինքը լսել է Լիոնի քաղաքապետի առաջարկներն այս հարցի վերաբերյալ և պատրաստ է նաև ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որը կբարձրացնի համատիրությունների աշխատանքի արդյունավետությունը, որովհետև տպավորություն է, որ այդ կառույցները բնակիչներից հավաքագրված գումարները ծախսում են միայն աշխատակիցների աշխատավարձերի վրա։

«Ես պարտաճանաչ հարկատու եմ, տարին դեռ չսկսած՝ ամբողջ տարվա համար վճարում եմ համատիրությունում, բայց նրանց կողմից ծառայություններ չեմ ստանում: Եվ ես ապրում եմ Երևանի ամենա-ամենա-ամենակենտրոնում՝ Աբովյան փողոցում և, փաստորեն, այդ ամենա-ամենակենտրոնում համատիրությունն իր ամենակարևոր գործառույթները չի կատարում, ուստի մենք համատիրությունների աշխատանքի մեխանիզմը պետք է փոխենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իր դիտարկումը չի նշանակում, որ համատիրությունները պետք է փակել։

Մանրամասները՝ տեսանյութում։