Թուրքիայում շարունակվում է գյուլենական համայնքի դեմ մղվող իշխանությունների կոշտ պայքարը. գրում է ermenihaber-ը: Ադանայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի 17 նահանգներից 37 անձի բերման ենթարկելու որոշում է կայացրել: Վերջիններս մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթթուլլահական կազմակերպության» (գյուլենական համայնքի) հետ կապեր ունենալու մեջ: Կասկածյալներից մի մասը բերման ենթարկվելուց հետո բժշկական ստուգում անցնելուց հետո տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք: …

