Խոշտանգումների դեպքերը չեն պատժվում. ո՞րն է պետության անելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
Բոլորը

Հայաստանում խոշտանգումները խիստ հազվադեպ դեպքերում են արժանանում քրեական պատասխանատվության, իսկ զոհերի իրավունքները չեն վերականգնվում։ Այդ մասին են վկայում պաշտոնական՝ ՀՔԾ-ի և Գլխավոր դատախազության վիճակագրական տվյալները։ 2015 թվականի հունիսի 9-ից՝ խոշտանգման քրեականացումից մինչև այս տարվա հունվարի 1-ը  քննվել է 113 գործ, որից միայն 2-ն է ուղարկվել դատարան, 84 գործ կարճվել է, 7 գործ կասեցվել է, նախաքննությունը շարունակվել է միայն 9 գործով։

«Այս վիճակագրական տվյալները արդեն բազմաթիվ տվյալների մասին են վկայում։ Նախ՝ այն մասին, որ 309․1 հոդվածը չի ծառայում իր նպատակին։ Բազմաթիվ են դեպքերը, երբ արարքը որակվում է ոչ թե բռնություն, այլ՝ պաշտոնատար լիազորությունների անցում՝ զուգորդված բռնությամբ»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը։

ՄԻՊ գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ հասարակությունում կա ընկալում, թե խոշտանգումը պետք է պարտադիր ուղեկցվի ծեծի, բռնության, հարվածների միջոցով, սակայն այլ դրսևորումներ էլ կարող են լինել, օրինակ, անձին անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելը, «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանն ասում է ՄԻՊ ներկայացուցիչը։

«Դատարան դիմեցին անձինք, երբ որ ՔԿՀ-ում նրանք չեն ստացել պատշաճ բուժօգնություն, թեև բժիշկը նշանակել է դեղորայք, սակայն հիմնարկը չի ունեցել այն, չի տրամադրել։ Այդ դեղորայքից անձը զրկված է եղել տևական ժամանակ։ Եվ արդյունքում՝ անձը դատարանում վիճարկել է ՔԿՀ-ի և պետության անգործությունը, որի արդյունքում իր առողջությանը պատճառվել է վնաս։ Անգամ առկա է քրեական գործի հատկանիշներ, տեսնում ենք՝ չունենք մեղադրական դատավճիռ, այդ պարագայում՝ անձը զրկված է ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունից»։

Պետությունը ոչ մի դեպքում իրավունք չունի խոշտանգել անձին, եթե նույնիսկ գործ ունի ամենածանր հանցագործություն իրականացնողի հետ։ Ավելին՝ պիտի անգործություն չդրսևորի, երբ մի խմբի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է կատարվում, ընդգծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ խոշտանգված անձանց խախտված իրավունքների վերականգնման գործում օգնության է գալիս անցումային արդարադատությունը։

«Անցյալում կատարված հանցագործություններից տուժածների իրավունքների վերականգնումը մեր խնդիրն է, որովհետև եթե խախտված իրավունքները չեն վերականգնվում, անպատժելիությունը մնում է, կապ չունի իշխանությունը փոխվե՞լ է, թե՝ ոչ։ Մենք ունենք ակնհայտ փաստը, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով կա քաղաքական կամք։ Բայց մենք չենք տեսնում նույն քաղաքական կամքի առկայությունը խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ։ Այսինքն՝ զրո հանդուրժողականություն խոշտանգումների դեմ, այս թեզը մենք դեռևս չենք տեսնում»,- նշում է Արթուր Սաքունցը։

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ խոշտանգումից զերծ մնալու իրավունքը բացառիկ է։ Իսկ իրավիճակի շտկման մասին պետությունը պիտի լրջորեն մտածի. «Եթե, օրինակ, անձը փախչում է՝ կրակելով, ու հետևից ոստիկանը կրակում իրեն սպանում է, իրավիճակ է, որը թույլատրելի է։ Բայց եթե բռնում են հանցագործին, նրան իրավունք չունեն մատով կպչելու, ցավ պատճառելու, ճնշելու, ծեծելու։ Ես կարծում եմ՝ մենք պետք է բարեփոխման մասին չխոսենք, մենք պիտի խոսենք արմատական փոփոխության մասին, քանի որ բարեփոխում են մի բան, ինչը կա։ Իսկ ի՞նչ կար՝ 20 տարվա մեջ պետությունը, որ հանդիսանում էր ամենամեծ, միլիարդավոր օտարերկրյա օգնություն ստացած ինստիտուտ, հասցրել էր իրավիճակը նրան, որ ՔԿՀ-ներում, ոստիկանական հաստատություններում, ծերանոցներում, հոգեբուժական հաստատություններում և դրանից դուրս, օրինակ՝ անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց համար վատ, անմարդկային վերաբերմունքը լուծում չէր ստանում»։

Դավիթ Ամիրյանը հիշեց, որ 2013-2014 թվականներին խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ Հայաստան այցից հետո պետության համաձայնությամբ հրապարակված զեկույցում կային նկարներ, արյունոտ հակագազեր՝ գտնված Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում։ Այդ փաստին, սակայն մինչև հիմա որևէ արձագանք չի եղել: «Դա մի համակարգ էր, որտեղ 2 միլիոն եվրո էր ստացել պետությունը՝ բարեփոխելու Ոստիկանությունը։ Այստեղ բարեփոխման բան չունենք, ունենք իրավիճակ, որտեղ պիտի փոխենք»,- ասաց պարոն Ամիրյանը։

Նշենք, որ հունիսի 26-ը ՄԱԿ-ի օրացույցում նշվում է որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր։ Այսպիով ՄԱԿ-ը նպատակադրվել է իսպառ արմատախիլ անել խոշտանգումները և հասնել այն բանին, որ արդյունավետ իրագործվի 1987 թվականին ուժի մեջ մտած խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան