Կրեմլում հայտնել են առաջիկայում սպասվող Պուտին-Թրամփ հանդիպման մասին

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման մասին։

Նախագահների հանդիպումը նախատեսվում է հունիսի 28-ին՝ Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում։ Նրանց զրույցը կկայանա գագաթնաժողովի առաջին նիստից հետո՝ երկրի առաջին դեմքերի բանակցությունների համար նախատեսված հարթակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հանդիպման վայրն ամերիկյան կողմի ընտրությունն է։ Նախագահների հանդիպման համար մեկ ժամ է  նախատեսված, սակայն տևողությունը կախված կլինի բացառապես նրանցից»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Նա նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է ելույթ ունենալ գագաթնաժողովի երկրորդ նիստի ընթացքում։

Ավելի վաղ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ  հանդիպման համար դեռ համաձայնեցված օրակարգ չկա։  Այդուհանդերձ, Յուրի Ուշակովը հայտնել է, որ կողմերը պատրաստվում են քննարկել ռազմավարական կայունությանը և տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Սիրիային, Իրանին, Աֆղանստանին, Ուկրաինային և Վենեսուելային։

«Շատ բան է կախված ղեկավարներից և նրանից, թե ինչպես նրանք կկառուցեն զրույցը»,- հավելել է Ուշակովը։

Նա նաև ընդգծել է, որ  նախագահների երկխոսությունը կանցնի պատվիրակությունների ներկայությամբ․ յուրաքանչյուր կողմից 4-5 ուղեկցող։

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ արդյունավետ աշխատել՝ իրավահավասարության և փոխադարձ հարգանքի պայմաններում։ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ նորմալ երկխոսություն հաստատելու ձգտման մասին»,- նշել է Ուշակովը։

Նշենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը դեկտեմբերին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում էր՝ կրկին G20 գագաթնաժողովի ընթացքում, որտեղ նրանց շփումը կարճ տևեց։ Մինչ այդ, ԱՄՆ նախագահը չեղարկել էր ամբողջական ձևաչափով նախատեսված հանդիպումը՝ Ղրիմում գտնվող Կերչի նեղուցում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Դրանից բացի, երկու երկրների նախագահները նախորդ տարի Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում  Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովն են անցկացրել։

Նելլի Մելքոնյան