30-ամյա Աննան վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ հղիության արհեստական ընդհատում է արել՝ մեկը 14 շաբաթականում, մյուսը՝ 13: Նրա չծնված երկու երեխաներն էլ տղա էին, թեպետ երիտասարդ կինը նրանցից ազատվել էր որպես աղջիկներ: «Էխոն սեռը ցույց տվեց աղջիկ, երկու աղջիկ արդեն ունեինք, ամուսինս չէր ուզում, որոշեցինք հանել: Գնացի Երևան, հանեցինք, հետո բժիշկներն եկան, ասեցին, որ …

