Ինչո՞ւ բենզինի շուկայում նոր խաղացող չկա, և ինչո՞վ է խանգարում Վրաստանը. Վահագն Խաչատրյանի բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 18:00
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հրատապ միջոց կիրառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:49
Ադրբեջանական SOCAR-ը մտնում է ԱՄՆ գազային շուկա․ Comstock-ը գործարքի հաշվին կկրճատի պարտքը
02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
02.09.2026 | 17:08
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին
02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
02.09.2026 | 16:42
«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում
02.09.2026 | 16:35
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն
02.09.2026 | 16:29
Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի
02.09.2026 | 16:26
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ազդարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկը։ Կառավարության ո՞ր քայլերն են նպաստելու տնտեսական հեղափոխության իրականացմանը։

– Մի կասկածեք, որ տնտեսական զարգացում կա, որ տնտեսական հեղափոխությունն իրականացման փուլում է։ Կառավարությունը հայտարարեց, որ առաջին հերթին պետք է վերացնել կոռուպցիան, պայքար հայտարարեց մենաշնորհների դեմ, հավասար պայմաններ բոլորի համար, որը կա։ Ես գտնում եմ, որ կոռուպցիոն համակարգը քանդվել է, որովհետև դրա վերևում կանգնած էր երկրի ղեկավարը, հիմա կանգնած չէ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հայտարարեց, թե այս տարվա առաջին կիսամյակում եկամուտների հավաքագրումը գերակատարվել է մոտ 63 մլրդ դրամով կամ 126 մլն դոլարով՝ կազմելով 713.4 մլրդ դրամ։ Սա բավարա՞ր ցուցանիշ է զրո կոռուպցիա, ստվերային տնտեսության կրճատում, մենաշնորհների վերացում հռչակած Կառավարության համար։

– Դժվար է ասել՝ բավարար է, թե ոչ, բայց դա լուրջ թիվ է։ Դա հավասար է կես ամսվա մուտքերի կեսին։ Ես համոզված եմ, որ դրա մեջ կան նաև ստվերից դուրս եկած գումարներ։ Հեշտ տարի չի եղել քաղաքական առումով, նաև՝ տնտեսության համար։ Ի վերջո՝ կոռուպցիոն, հովանավորչական, մենաշնորհային ամբողջ համակարգից անցում է կատարվում իսկապես ազատ շուկայական կապիտալիստական համակարգի։ Այդ անցումային շրջանը շատ դժվար է եղել։ Հիմա էլ պակաս բացասական չէ քաղաքական միջավայրը՝ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որը վեր հանեց մեր ողջ դատական համակարգի բացասական կողմերը, որը ցույց տվեց, թե ինչ հասարակարգում ենք ապրում, որտեղ դատական համակարգը ցանկացածիս ճակատագիրը կարող էր որոշել ոչ թե օրենքի տառից ելնելով, այլ Ռոբերտ Քոչարյանի և այլ պաշտոնյաների ցանկություններով։

– Բայց մենաշնորհային շուկաներն առանձնապես չեն թուլացել, լայն սպառման՝ շաքարավազի, բենզինի և այլ ապրանքների շուկաներում խոշորները շարունակում են պահել իրենց դիրքերը և նոր խոշոր խաղացողներ դեռ չկան…

– Ես համոզված եմ, որ այդ մենաշնորհները կկոտրվեն, կփոքրանան, կվերանան։ Դրա համար հարկավոր են օրենսդրական փոփոխություններ։ Հասկանալի է, որ մենաշնորհային դիրք ունեցողների մեկնարկային, ֆինանսական միջոցներն ավելի մեծ են, և դժվար է պայքարել շաքարավազի արքայի հետ։ Բայց այդ մարդն էլ հանգիստ տեղը չի նստում՝ ով փորձում է շաքարավազի այդ շուկա մտնել, նա փորձում է պայմանավորվածություններ կորզել նրանից ու իր դիրքերը պահել։ Բայց ինձ անհանգստացնում է բենզինի շուկան՝ ինչո՞ւ չհայտնվեց չորրորդ, հինգերորդ, վեցերորդ ներկրողը։

– Կարծիք կա, որ ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունը նախկին իշխանությունների հետ պայմանավորվածություն ունի և այլ գործարարի բենզին չի վաճառում։

– Ամբողջական չէ տեղեկությունը, դա մի մասն է։ Այդ նույն «Ռոսնեֆտի» կողմից ներկրելու քվոտա կա՝ 130, թե 150 հազար տոննա։ Դրանից ավելի այլ ներկրող եթե ուզում է գնել, վրացական երկաթուղին այսպիսի առաջարկություն է անում. եթե այդ թվի սահմաններում է բենզինի քանակը, ապա մինչև Այրում 1 տոննայի համար 34 դոլար է ուզում, իսկ եթե ոչ՝ ապա 90 դոլար է։ Սա խնդիր է, որը պետք է լուծի մեր Կառավարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան