Ամեն հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցներում «ջրհեղեղ» է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Ամեն հորդառատ անձրևից հետո Գյումրիի գրեթե բոլոր փողոցներում անանցանելի իրավիճակ է ստեղծվում։ Գյումրիում ընդհանուր կա 180 փողոց, որոնց մեծ մասի ջրահեռացման համակարգերը վատ վիճակում են կամ չեն գործում: Անձրևաջրերը բառացիորեն հեղեղում են փողոցները, այն աստիճան, որ ավտոմեքենաները կիսով չափ հայտնվում են ջրի տակ։

Նման իրավիճակում առավել հաճախ հայտնվում են Գյումրիի կենտրոնական, ինչպես նաև «Անի»՝ 58 թաղամասի փողոցները, որտեղ ջրահեռացման համակարգերը նորմալ չեն գործում կամ պարզապես բացակայում են։

Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ են խնդրից և փորձում են այն կարգավորվել։ Փողոցների հեղեղման հիմնական պատճառն էլ, ըստ նրա, տեղումների՝ նորմայից շատ լինելն է։

«Եղանակային անոմալ պայմանների, չափից շատ հորդառատ անձրևներից է խնդիրը, թե չէ մենք շատ հետևողական մաքրում ենք ջրահեռացման համակարգերը։ Հենց Տրդատ ճարտարապետ փողոցում (ամենաշատ հեղեղված փողոցը) 11 տեղ դիտահոր է դրված, անձամբ ամեն անձրևից հետո ես գնում եմ այնտեղ՝ որպես թույլ օղակ հաշվի առնելով։ Տրդատ ճարտարապետը ցածր է բոլոր փողոցներից, մի 10 փողոցի անձրևաջուր լցվում է այնտեղ։ Ուղղակի տեղումների շատ լինելու արդյունքում ստացվում է նման պատկեր։ Հիմա մտածում ենք՝ այդտեղ ինչ-որ կերպ փորձենք մեծացնել ջրահեռացման համակարգը, որ էլի հորդառատ անձրևների դեպքում նման բան չստացվի»,- նշեց Սամսոնյանը:

Պաշտոնյայի հավաստմամբ՝ ամեն անձրևից հետո իրականացվում են ջրահեռացման համակարգերի, դիտահորերի մաքրման աշխատանքներ։ «Մեր աշխատողներով մինչև անձրևներն էլ մի քանի անգամ մաքրել ենք ջրահեռացման համակարգերը, դիտահորերը։ Անձրևի ամեն գալուց հետո էլ մենք միանգամից մաքրում ենք, աշխատողները հեռացնում են այն, ինչ լցվում է մեջը՝ ավազային խառնուրդը, այն ամենը, ինչ ջուրը բերում է։ Մաքրում ենք, որ հաջորդ տեղումների ժամանակ խնդիրներ չունենանք»,- նշեց Վարդգես Սամսոնյանը։

Ընդհանուր առմամբ, Գյումրիին անհրաժեշտ է նոր ջրահեռացման համակարգ, որը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում։ Համաշխարհային բանկի ու ՎԶԵԲ-ի ծրագրով իրականացվող փողոցաշինական աշխատանքների շրջանակում այս տարի առաջին փուլով նախատեսվում է հիմնանորոգել 12 փողոց և 2 հրապարակ, զուգահեռ, հիմնանորոգվող փողոցներում նոր ջրահեռացման համակարգեր են տեղադրվում, որոնք, սակայն, դեռ չեն գործարկվել։ Արդյունքում անձրևներից հետո հեղեղումներ են լինում նաև այդ փողոցներում, որոնց մեծը մասը ընդգրկում է քաղաքի պատմական միջուկը։

«Հիմա շինարարական պրոցեսն ընթանում է, այդ պատճառով էլ ավազային խառնուրդը գետի պես գալիս-լցվում է այդտեղ։ Հիմա երբ ավարտեցին փողոցաշինական աշխատանքները, ասֆալտապատ եղավ փողոցը, համակարգը նորմալ կաշխատի, խնդիր չի առաջանա։ Բոլոր փողոցները, որոնք հիմնանորոգվում են, ամբողջ համակարգը փոխվում է, նորացվում է, որի արդյունքում էլ նոր ջրահեռացման համակարգ կլինի»,- վստահեցրեց Վարդգես Սամսոնյանը։

Նշենք, որ Համաշխարհային բանկի ու ՎԶԵԲԻ ծրագրով Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 40փողոց:

Էմմա Չոբանյան