Ղրղզները Փաշինյանին նվիրել են Արարատ լեռան ստորոտին գտնվող Խոր Վիրապի պատկերով կտավ, ԱՄՆ դեսպանատունը Արմեն Գրիգորյանին վիսկի է նվիրել

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել մի կտավ, որի վրա պատկերված է Արարատ լեռան ստորոտին գտնվող Խոր Վիրապ վանքի պատկերը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրից։ Հայաստանի վարչապետը այս նվերը ստացել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի կողմից։ Նվերը Փաշինյանին փոխանցել են 2024 թվականի դեկտեմբերի 13-ին, երբ Մոսկվայում նախագահում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։

Կտավի արժեքը, ըստ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայտարարագրի, 80 հազար դրամ է։ Կտավի նկարագրությունում կարդում ենք․ «Ղրղզ վարպետների ստեղծած ֆետրե կտավը պատկերում է Արարատ լեռան ստորոտում գտնվող հնագույն Խոր Վիրապի վանքի պատկերը»։

Ուշագրավ է, որ ղրղզները կտավը նվիրում են մի ժամանակահատվածում, երբ վարչապետը հայտարարում է, որ Արարատը չէ Հայաստանի ամենաբարձր լեռը, իսկ նրա աշխատասենյակում փակցված են Արագած լեռան լուսանկարները։
Նույն միջոցառման շրջանակներում Ուզբեկստանի նախարարների կաբինետի նախագահը Փաշինյանին նվիրել է «Իչան Կալա» նկարը, որը ձեռքի աշխատանք է։ «Այն պատված է 999 հարգի ոսկով և էմալով։ Ֆոնը պատված է ալկանտարի կաշվով»,- նշված է նկարագրությունում։

Նկարի արժեքը 627 հազար դրամ է։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ թեյի սպասք է նվիրել Փաշինյանին՝ «Ձմեռային հեքիաթ» թեմատիկայով։ Այն ներառում է 20 կտոր՝ մեկ թեյնիկ, մեկ շաքարաման, վեց թեյի բաժակ, նույնքան էլ մեծ ու փոքր ափսեներ։ Նվերի արժեքը 650 հազար դրամ է։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վիսկի է նվեր ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Ըստ աղբյուրի՝ խմիչքի արժեքը 279 հազար դրամ է։ Նվերը Արմեն Գրիգորյանը ստացել է դեկտեմբերի 10-ին՝ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվեր, հիմնավորմամբ։

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը Երևանում անցկացված ԱՊՀ պետությունների բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի նիստի շրջանակներում նվերներ է ստացել անդամ երկրների պատվիրակություններից։ Այսպես՝ 157 հազար դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ պատկեր է նվիրել Ուզբեկստանի գերագույն դատարանի նախագահը, 138 հազար դրամ արժողությամբ գեղանկար՝ Տաջիկստանի գերագույն դատարանի փոխնախագահը, 61 հազար դրամ արժեքով փայտյա պատկերազարդ ափսե՝ Բելառուսի գերագույն դատարանի նախագահը։
Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

 

Նարեկ Կիրակոսյան