Դեղերը՝ սննդային սառնարանում, 5 շուն՝ մեկ վանդակի մեջ. ի՞նչ պայմաններում են ստերջացվում թափառող շները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
Բոլորը

2019 թվականի փետրվարի 12-ին Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ)։ Նպատակը Երևանում թափառող շների՝ տարիներ շարունակ իրականացվող սպանդը դադարեցնելն էր՝ նրանց բարենպաստ պայմաններում ստերջացնելով և պատվաստելով։

«Կենտրոնը, ստեղծվելուն պես, համալրվեց  ոլորտի  լավագույն  մասնագետներով: Ձեռնամուխ եղանք, առաջին հերթին, կազմակերպությունը կայացնելուն  և բազմաթիվ քաղաքացիների ահազանգերը բավարարելուն»,- նշեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու նույն խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանն այսօր «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում» էին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նրանք հայտարարում էին, որ կենտրոնում չեն պահպանվում կենդանիների պահման սանիտարահիգիենիկ նորմերը։

«Նախասրահում տեղադրված է ընդամենը մի քանի վանդակ, որտեղ մեկ վանդակի մեջ խցկված է երեքից չորս կենդանի, վիրահատարանի պայմանները խայտառակ են, ոչ մի սանիտարական նորմ չի կիրառվում, չկա որևէ սառնարան, դեղորայքի կեսը հատակին, կեսը սեղանին է լցված։ Իրապես խայտառակություն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է Թեհմինա Վարդանյանը։

Ավագանու անդամների այս այցից և արձանագրած պատկերից հետո խնդրին ստիպված եղավ արձագանքել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ հրատապ հրավիրած ասուլիսում։ Նա  նախ նշեց, որ ավագանու անդամների այցն իրենց համար անսպասելի է եղել։

«Այսօր, առանց տեղեկացնելու, առանց զգուշացնելու ՀՈԱԿ էին այցելել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները և ուղիղ եթեր էին մտել, ասում էին տվյալներ, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն»,- ընդգծեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը։

Արմեն Բեգոյանն ընդունում է, որ կենտրոնի պայմաններն իրապես իդեալական չեն։ Այդուհանդերձ, նա նշեց, որ նույնիսկ այդպիսի պայմաններում ամսական մոտ 1000 շուն են հասցնում սպասարկել․ «Այո՛, ՀՈԱԿ-ի պայմանները, որոնք ժամանակավոր են, այդքան էլ բավարար չեն, բայց, ելնելով հրատապությունից, ՀՈԱԿ-ը սկսեց աշխատել այդ պայմաններում և կարծում եմ, որ նման ցուցանիշներ ունենալուց հետո պետք է ոչ թե ցեխ շպրտել աշխատանքի ու աշխատակիցների վրա, այլ պետք է շնորհակալություն հայտնել, որ նման սուղ շենքային պայմաններում կարողացել ենք կատարել այդ քանակի աշխատանք»։

Ավագանու անդամները «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» այցի ժամանակ մի քանի հիմնական բացթողում էին նշում։ Դրանց թվում մեկ վանդակի մեջ մինչև 5 շուն պահելն էր։ Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ շները, մեկ վանդակում կողք կողքի պահվելով, շնչահեղձ են լինում։

«Այո, նրանք այսօր նկատել են, որ  վանդակներում, որում կենդանիները հավաքվում, բերվում են, դրանք բավականին մեծ վանդակներ են, պահվում է երկու-երեք կենդանի, հինգ կենդանի, եթե ձագ են, բայց վիրահատությունից հետո նրանք բոլորը տեղադրվում են  առանձին վանդակներում»,- ընդգծեց Արմեն Բեգոյանը։

Ավագանու անդամները նաև կենտրոնում դեղերի պահման համար նախատեսված սառնարաններն էին ֆիքսել։

Արմեն Բեգոյանը այս հարցում նույնպես հակադարձում ունի․ «Պատվաստանյութը պահվում է, եթե չեմ սխալվում, 2-3 ջերմաստիճանի պայմաններում, որը նաև ապահովում է կենցաղային սառնարանը։ Այո՛, այդ կենցաղային սառնարանը գնվել  է լրիվ նոր և բերվել է հենց այդ պատվաստանյութերը պահելու համար։ Մնացած բոլոր դեղանյութերը սառնարանում պահվելու անհրաժեշտություն չունեն և պահվում են այստեղ՝ ինձ մոտ»։

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը հավելեց, որ իր աշխատասենյակին կից հանգստի սենյակը վերածել են դեղորայքի պահեստի։

Եվս մեկ սառնարան էլ ընդունարանում է դրված՝ կրկին պատվաստանյութերի համար։

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» այցից «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի տպավորությունները, մեղմ ասած, բացասական էին: «Պահման վայրերը սարսափելի են։ Մենք գիտենք, որ փորձ է արվում նոր պայմաններով վայր կառուցել։ Չգիտեմ՝ դա երբ  կլինի, բայց այս ՀՈԱԿ-ի հետ 149 միլիոնի պայմանագիր կա կքնված, եթե չեմ սխալվում։ Եվ սա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի համոզմամբ՝ թափառող շներին հավաքելու, ստերջացնելու և բաց թողնելու գործընթացը մինչև կենտրոնի ամբողջական տարածքի բացումը չսկսելու դեպքում այսօր դրանց թիվը 4000-ով պակասած չէր լինի։

Ըստ նրա՝ աշխատանքները Երևանի կենդանաբանական այգուն կից գտնվող անասնաբուժական կլինիկայում են մեկնարկել, իսկ այգու սեզոնային բացումից հետո տեղափոխվել են Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի կլինիկա։ Դրան զուգահեռ իրականացրել են նաև կենտրոնի հիմնական տարածքի նախագծի աշխատանքները, որոնց համար էլ օգտագործվելու է այդքան շատ  քննարկված 149 միլիոն դրամը։ Նախագիծն այսօր ամբողջությամբ պատրաստ է։ Նախատեսում են 2-3 ամսում շինարարական աշխատանքներն իրականացնել։ Մասնագետի խոսքով՝  կենտրոնում միաժամանակ շուրջ 100 շուն կկարողանան տեղավորել։ Իսկ մինչ այդ, քաղաքի փողոցներից հավաքվող թափառող կենդանիները ստերջացվում ու պատվաստվում են ոչ բարենպաստ պայմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան