Այս պահին դատարանի բակում երկխոսություն է տեղի ունենում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսների և աջակիցների միջև։ Քոչարյանի աջակիցների կողմից լիազորված քաղաքացին հակառակ կողմին կոչ արեց որևէ հայհոյանք չհնչեցնել Քոչարյանի հասցեին։ «Եթե անպարկեշտ վանկարկումներ եղան, ես պատասխանատվություն չեմ կրի»,-ասաց քաղաքացին, ինչին արձագանքեց Քոչարյանի ընդդիմադիրների ճակատից ներկայացող երիտասարդը։ Կողմերի միջև երկխոսությունը չստացվեց։ Մանրամասները՝ տեսանյութում։

