Տիգրան Խաչատրյանը GMIS 2019 գագաթնաժողովին ներկայացրել է ԵՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 9-10-ը Եկատերինբուրգում մասնակցում է Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (GMIS 2019)։

«Գագաթնաժողովի նպատակն է արտադրողների, կառավարությունների, ՀԿ-ների, տեխնոլոգների և ներդրողների միջև կամուրջներ ստեղծել, ինչպես նաև քննարկել Չորրորդ Արդյունաբերական հեղափոխության գլոբալ տնտեսության վերափոխման հեռանկարները։

Տիգրան Խաչատրյանը որպես բանախոս մասնակցել է «Բազմազանեցված զարգացում և Եվրասիայի արդյունաբերական մրցունակության ապագայի սահմանում. քաղաքականությունից մինչև գործնական քայլեր» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Նախարարը ներկայացրել է ԵՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ներգրավումը արտադրական գործընթացներում արտադրողականության բարձրացման համատեքստում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնացել է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպմանը։

Տիգրան Խաչատրյանը  մի շարք օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինի հետ։

Նախարար Խաչատրյանը Եկատերիբուրգում ՀՀ հյուպատոս Նարեկ Սպարտակյանի ուղեկցությամբ հանդիպել է մի շարք ձեռնարկատերերի հետ՝ քննարկելու Հայաստանում բիզնես գործունեություն ծավելելու հնարավորությունները։

Հուլիսի 10-ին Տիգրան Խաչատրյանը կշարունակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումները և քննարկումները, ինչպես նաև կայցելի GMIS 2019-ի շրջանակներում կազմակերպված արդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսը։

GMIS-ը Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համատեղ նախաձեռնությունն է։ Այս տարի միջոցառումը համախմբել է 40 երկրի ներկայացուցիչների։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։