Չնայած ՀՀ դեսպանության միջամտությանը՝ Վրաստանում հայ վարորդի անձնագիրը դեռ չեն վերադարձրել

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցված ավտոբուսի հայ վարորդի անձնագիրը դեռ չեն վերադարձրել: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղեւորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։

Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո նա ազատ էր արձակվել, իսկ նրա փոխարեն ձերբակալվել էր ավտոբուսի ուղեւորը։ Արտյոմ Խաչատրյանից վրացի իրավապահները վերցրել էին նրա անձնագիրը, որպեսզի նա մնա Վրաստանում եւ որպես գործով անցնող կարեւորագույն անձ հարկ եղած դեպքում հարցաքնվվի եւ վկայություններ տա։

Հաշվի առնելով ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությունը գործի եւ դրանում դեսպանության ներգրավվածության վերաբերյալ՝ հայտնում ենք, որ դեսպանությունը արդեն 16 օր է անմիջական կապ է պահպանում Արտյոմ Խաչատրյանի հետ։ Դեպքից երեք օր անց նրան հրավիրել ենք դեսպանություն, որտեղ նա հանդիպել է դեսպանին եւ ներկայացրել հարցը։ Նրան առաջարկվել է ֆինանսական օգնություն, որից նա հրաժարվել է։

Այնուհետեւ դեսպանությունը գրությամբ դիմել է Վրաստանի ԱԳՆ՝ դրան կցելով Վրաստանի դատախազություն ուղարկված բողոքը, որպեսզի ՀՀ քաղաքացու անձնագիրը հնարավորինս արագ ետ վերադարձվի։

Դեսպանության իրավաբանը ամենօրյա ռեժիմով կապ է պահպանում գործով զբաղվող քննիչի եւ դատախազի հետ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արտյոմ Խաչատրյանը գործով անցնող կարեւորագույն անձ է եւ վկա։ Եվ գործի շրջանակներում ամենօրյա ռեժիմով հարցաքննություններ են ընթանում, որպեսզի պարզվի, թե ով էր արգելված բեռն անցկացնողը։

Դեսպանությունը շարունակում է մշտական կապ պահպանել եւ՛ Արտյոմ Խաչատրյանի, եւ՛ Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որպեսզի օրենքով սահմանված կարգով, ամենասեղմ ժամկետում նրա անձնագիրը վերադարձվի։

Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր կարեւորագույն առաջնահերթությունն է համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերի պաշտպանությունը Վրաստանի տարածքում եւ այդ ուղղությամբ իրականացնում է հնարավոր ամեն քայլ։