Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու որոշմանը: Նախագծի ընդունումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, ֆուտբոլ մարզաձևը Հայաստանում զարգացնելու անհրաժեշտությամբ և ֆուտբոլի ազգային հավաքական թիմերը բարձրակարգ ուժեղագույն մարզիկներով համալրելու հանգամանքով։ …

