ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հավակնոտ է, կշարունակենք տեխնիկական և ֆինանսական օժանդակություն տրամադրել. Դոնալդ Տուսկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հավակնոտ է համարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրավիրված համատեղ ասուլիսում նա շեշտեց, որ Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել համագործակցության համար:

«Իմ այցելությունն ապացույցն է այն կարևորության, որ Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին։ Այսօրվա քննարկումներն ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրամիությունն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ կշարունակի տեխնիկական և ֆինանսական օժանդակություն տրամադրել»,- նշեց Դոնալդ Տուսկը։

Նրա խոսքով՝ ինքը և ՀՀ վարչապետը համակարծիք են օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավուքնների հանդեպ հարգանքի հարցերում. «Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու մղումը։ Կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է հասուն ժողովրդավարության և տնտեսական ու սոցիալական զարգացման համար»:

Ըստ Դոնալդ Տուսկի՝ Եվրամիությունը շարունակելու է այս բնագավառում փորձագիտական օժանդակությամբ օգտակար լինել Հայաստանին։

«Մենք քննարկեցինք նաև մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման հարցը։ Ընդունելով բարեփոխումների ուղղությամբ ՀՀ Կառավարության ջանքերը՝ Եվրամիությունը 2019 թվականի համար գրեթե կրկնապատկել է օժանդակությունը Հայաստանին։ Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել՝ ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան