Ինչպես է ԵԱՀԿ ԽՎ-ում կանխվել հակահայկական քաղաքական ագրեսիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում ադրբեջանական լոբբին չի կարողացել անցկացնել հակահայկական մի բանաձև, որում անդրադարձ կար հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող «գրաված 7 շրջաններին»։ Ըստ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ այդ բանաձևում հաշվի չէին առնված հայ-ադրբեջանական հակամարտության մասին Մինսկի խմբի հայտարարությունները։

«Մեր գլխավոր խնդիրն էր, որ բանաձևից հանեինք այդ խայտառակ կետը հանեինք։ Տեքստում որևէ հիշատակություն չկար Մինսկի խմբի ֆորմատի մասին, իսկ Ադրբեջանը միշտ է ցանկանում հասնել նրան, որպեսզի հարցը դուրս բերի Մինսկի խմբի ֆորմատից և տանի այլ պլատֆորմներ, նշում չկար Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներից մեզ համար ամենակարևր կետի՝ ազգերի ինքնորոշմանը»,- այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Հայկ Կոնջորյանը։

Նա հավելեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանը բավականին մեծ կշիռ ունի, նաև մանրամասնեց, թե ինչ ուժերի դեմ է եղել հայկական պատվիրակության պայքարը. «57 երկիր են, մոտ 350 պատգամավոր, մի զգալի չափով, վախենալու չափով պատգամավորներ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ իրենց երկրների բարեկամական խմբերի անդամներ են: Այդ մարդկանց հետ տարիներ շարունակ աշխատանք է տարվել։ Այն կոմիտեն, որտեղ քննարկվում էր այդ զեկույցը, քաղաքական կոմիտեի նախագահ Ֆիլիպե Լոմբարդին շվեյցարա-ադրբեջանական բարեկամական խմբի անդամ է, և վերջերս ինչ-որ տեղ նշել է, որ Ազա Գուլիևն իր ընկերն է»։

Հայկական պատվիրակությունը, ըստ Կոնջորյանի, երբ իմացել է, որ այդպիսի բանաձև են ուզում անցկացնել ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեում, խորհրդարանական դիվանագիտության լծակներով, ԱԳՆ-ի և դեսպանատան, սփյուռքահայ գործընկերների օգնությամբ, ի վերջո, կարողացել են կանխել այդ բանաձևի ընդունումը։ Անձամբ պատվիրակությանը հաջողվել է բանաձևից հանել վտանգավոր կետերը։

Մանրամասները՝ տեսանյութում: