Նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Կենտրոնական բանկը ներկայացրեց հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը: Կենտրոնական բանկի կողմից նշվեց, որ հիշյալ ծրագրի առումով Կենտրոնական բանկը որևէ հանձնառություն չունի և չի ունեցել: Կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները …