«Երևանի ՋԷԿ»-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վթարի պատճառը դեռ անհայտ է. պարզ չէ՝ երբ կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Արդեն երկու ժամ է՝ հանրապետության զգալի հատվածը զրկված է էլեկտրաէներգիայից, որոշ վայրերում այն մատակարարվում է խափանումներով: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հոսանքազրկումը պայմանավորված է վթարով:

«Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,- գրել է փոխվարչապետը։

Այժմ իրավիճակն անորոշ է, հայտնի չէ թե ինչն է հոսանքազրկման պատճատը և երբ այն կվերականգնվի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ պատասխանատվությունը ոչ թե իրենք են կրում, այլ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» ՓԲԸ-ն, քանի որ ԲԷՑ-ն է վերաբաշխում էլեկտրաէներգիան: ԲԷՑ-ից, սակայն, մեզ տեղեկացրեցին, որ իրենք ևս պատասխանատու կողմ չեն, քանի որ խնդիրը «Երևանի ՋԷԿ»-ում և Հրազդանի 5-րդ բլոկում է:

Երկու կազմակերպություններից էլ առաջարկեցին տեղեկություններ ստանալ «ԷլեկտրաԷներգետիկական Համակարգի Օպերատոր» ՓԲԸ-ից: Իսկ այս կառույցից մեզ հայտնեցին, որ ընկերության ղեկավարը դեպքի վայրում է, որտեղ երկու ժամից ավելի է՝ փորձում են վերացնել վթարի հետևանքները: «ԷլեկտրաԷներգետիկական Համակարգի Օպերատոր»-ից նաև փոխանցեցին, որ միայն տնօրենի վերադարձից հետո պարզ կլինի, թե ինչն է վթարի պատճառը և երբ էլեկտրաէներգիայի մատակարարումն անխափան կվերսկսվի:

Նարեկ Կիրակոսյան