Ստորագրահավաքը դեռևս չհասած իր վերջնակետին՝ հնչում են հստակ կողմնորոշումներ, որ 100 տոկոս էլ  հատի չենք ընդունելու. Սամվել Բաբայանի գրասենյակը կոչով դիմել է Արցախի ԱԱԾ-ին և Ոստիկանությանը

Լուրեր

18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
Բոլորը

Սամվել Բաբայանի գրասենյակը կոչով դիմել է Արցախի Հանրապետության ԱԱԾ-ին  և  Ոստիկանությանը.

«Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որը ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ  և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում որևէ սադրիչ, էլ  ուր մնաց սահմանադրական կարգը տապալող տարրեր, քանզի նախատեսված է հենց սահմանադրորեն։ Ստորագրահավաքը դեռևս չհասած իր վերջնակետին ու դեռ չհանձնված  ԱԺ քննարկմանը, պատգամավորների մակարդակով հնչում են հստակ կողմնորոշումներ, որ հարյուր տոկոս էլ  հատի չենք ընդունելու կամ իրենց հույսն են ու վստահությունն են հայտնում, որ Գերագույն դատարանը չի հաստատի այս նախագծի օրինականությունը ։ Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը ընդգրկում է այն երանելի փափագը իրականացնելու առաջին քայլը,որը ընդունվել է 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշումով և սևով սպիտակի վրա գրվել ՝ վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ, ինչպես նաև  իրականացնելու Արցախի ժողովրդի անսասան կամքը՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշ­ման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ամրագրված է ԱՀ սահմնադրության նախաբանում։ Միանշանակ տարիներ շարունակ վերարտադրվող իշխանությունը այս կարևորագույն խնդիրը չի կարող ընդունել, քանի դեռ իշխանությունը փոխանցում է իր գաղափարական հետնորդներին, այսինքն չի ուզում կորցնել իշխանությունը Արցախում։ Ապա այս իշխանությունը, որը  գրեթե 20 տարի է երկիրը պահում է ռազմական դրության մեջ, անընդհատ հիշեցնելով , որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսել, զարմնալի է, որ խոսում է ժողովրդավարությունից, երբ փաստացի երկրում դիկտատուրա է տիրում, որտեղ ոտնահարված է սահմնադրությունը և սահմանադրորեն նախատեսված քայլերը դիտվում են որպես սահմնադրական կարգի տապալում։  Իրականում այս իշխանությունները թքած ունեն սահմանադրության  և նրա կարգի պահպանման վրա, որովհետև նույնիսկ անտեղյակ են սեփական ձեռքով գրված օրենքներից, որտեղ հստակ խոսվում է հանրահավաքներ անցկացնելու  ձևի մասին, որ հանրահավաքները թույլ են տրվում ըստ սահմանադրության անցկացնել այն դեպքում երբ  տանս օր շուտ տեղեկացվում է դրանց մասին պատկան մարմիններին։  Այսինքն ինչի համար են ԱԱԾ-ի  և Ոստիկանության կոչերն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, եթե նույնիսկ  դեռ սահմանադրորեն հաստատված հանրահավաքների անցկացման համար դիմում չեն ստացել։  Հղում տալով Սամվել Բաբայանի հարցազրույցին, մասնավորապես, երբ Սամվել Բաբայանը նշեց որ այդ մարդիկ, ովքեր ստորագրել են վաղ, թե ուշ գալու են իրենց ստորագրության հետևից՝ չնշելով որևէ ժամկետներ,կոչեր անելու փոխարեն ուղղակի մի աղավաղեք մարդկանց խոսքը՝ մեկնաբանելով այն այնպես, ինչպես ձեզ է հարմար, որովհետև  այդ ամենը կարող է բերել  լարվածության, որը դրդելու եք դուք ու դառնալու եք դրա միակ պատասխանատուն։ Ուստի չեղած բանը դարձնել  քննարկման առարկա ու դեռ կոչեր ու հայտարարություններ անել  նախօրոք անլուրջ է և հարիր չէ իրավապահ մարմիններին։  Իհարկե նաև գիտակցում ենք որ սրանով փորձում եք վախ տարածել հանրության մեջ, որ ըստ ձեզ  հանրահավաքներին խուսափեն մասնակցելուց։ Սա է ձեր գործելաոճը, պահել  ժողովրդին առաջինը  դիկտատուրայի պայմաններում՝ այսինքն մշտապես ռազմական դրության վախի մեջ, կամ վախեցնել  ներքին ազդակներով այն է ոստիկանություն կամ ԱԱԾ ։  Ստորագրահավաքը, ստորագրահավաքին հաջորդող  բոլոր գործընթացները անցկացվելու են միայն սահմանադրությամբ հաստատված օրենքների շրջանակում, ուստի սահմանադրական կարգի տապալողներին կոչ ենք անում փնտրել  այլ տեղ։ Եվ բավական է ԱԱծ-ն և Ոստիկանությունը ծառայեցնել  որպես սեփական վախերը փարատելու գործիք։  Կոչ ենք անում  ԱԱԾ և ոստիկանության համակարգը սպասարկող աշխատակիցներին ծառայել միմիայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։ Եվ մի մոռացեք, որ Ստորագրահավաքը նախաձեռնող խումբը ունի 218 անդամ, որոնց միացել է նաև Սամվել Բաբայանը, այն միայն Սամվել Բաբայանի անունը չի կրում»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում ստորագրահավաք է նախաձեռնել: Կատարվելիք փոփոխությունը  հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք ունենալ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում: Երեկ տարածված հաղորդագրությունում նշվել էր, որ արդեն իսկ հավաքագրվել է 23 հազար ստորագրություն, մինչդեռ անհրաժեշտ էր 11 000: