«ՍԴ անդամներն ու այդ անդամների նախագահը վատ են ապրելու այս Հայաստանում». Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 18:00
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հրատապ միջոց կիրառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:49
Ադրբեջանական SOCAR-ը մտնում է ԱՄՆ գազային շուկա․ Comstock-ը գործարքի հաշվին կկրճատի պարտքը
02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
02.09.2026 | 17:08
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին
02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
02.09.2026 | 16:42
«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում
02.09.2026 | 16:35
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն
02.09.2026 | 16:29
Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի
02.09.2026 | 16:26
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վերջին օրերի մարտահրավերների մասին Factor TV-ն զրուցել է հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի հետ

-Մեկ տարի առաջ վարչապետը խոսեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Մեկ տարի հետո Դուք Հայաստանում տեսնու՞մ եք տնտեսական հեղափոխության նշույլներ։

-Ինստիտուցիոնալ առումով՝ այո։ Այն, ինչը կախված է պետության կողմից թույլատրվող ազատություններին՝ այո։ Բայց մենք հասկանում ենք, որ հնարավոր չէ էն մարդկանցից, որոնք, ենթադրենք, ունեն վարսավիրանոցների ցանց, էն մյուսը չունի էդ ցանցը, պետք է ինքը կառուցի։

-Ընդհանրապես տնտեսական կյանքի աշխուժություն անզեն աչքով տեսնու՞մ եք։

-Կոնկրետ մեր ձեռնարկությունում մոտ 20 տոկոս նվազել են ծավալները անցած տարվա էս ժամանակահատվածի համեմատ։ Բայց անցած տարի մենք աճ ենք ունեցել։ Այսինքն, հեղափոխությունը չէր խանգարել աճի տեմպերին։ Հիմա էս ինստիտուցիոնալ կտորներն ինչ-որ ձևով պետք է սկսեն վերաբաշխվել, վերափոխվել և ազատականացվել։ Օրինակ, հիմա շատ ենք ուրախանում, չէ՞, որ գրախանութներ են բացվում։ Բայց էսօր գրախանութների ոլորտում կա գերիշխող դիրք ունեցող կամ ունեցողներ, որոնք մնացած հրատարակիչների գրքերը ցույց չեն տալիս։ Հիմա սա բիզնես պրոցեսի և օրենքի խախտում է հստակ։ Բայց ե՞րբ է պետությունը սրանով զբաղվելու կամ արդյոք գործարարները կարո՞ղ են իրար հետ լեզու գտնել և ոչ թե պետությանը կանչեն, ասեն՝ տես ով ա մեզնից ճիշտ, ով ա սխալ։ Որ կարողանան հաղթահարել էն խնդիրները, որոնք կան Հայաստանում։ Իսկ դրանք օրենսդրական անկատար մեխանիզմներն են, ծուլությունն է աշխատակիցների, որոնք տարիներ շարունակ ոչինչ չեն արել, ու երբ դու որևէ պետական հիմնարկից մարդ ես հրավիրում աշխատանքի, ինչ-որ մի թիվ է կրակում։ Ասում ես՝ բայց դու էնտեղ ստանում ես, չգիտեմ, 150 հազար դրամ, ասում է՝ բայց ես էնտեղ ոչ մի բան չեմ անում։ Հիմա Հայաստանը լիքն է էդպիսի ոչինչ չանող մարդկանցով, որոնց համար պատրաստ ես աղոթք անել, որ իրենք շարունակեն ոչինչ չանել, այլապես աղետը կմեծանա։

-Տնտեսական հեղափոխության մեկնարկն ազդարարելուց որոշ ժամանակ հետո վարչապետը խոսեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտության մասին։ Այսինքն, մի հեղափոխություն էլ այդ համակարգում պիտի արվի։ Այս համակարգում կա՞ հեղափոխության անհրաժեշտություն։

-Միանգամայն։ Մեր դատաիրավական համակարգը ճգնաժամի մեջ է և իսկապես վիրահատություն անելու անհրաժեշտություն կա։ Առաջին քայլը Վահե Գրիգորյանի ընտրվելն է ՍԴ-ում, միգուցե Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի հրաժարականներն էին ԲԴԽ-ից, ԲԴԽ-ի համալրումներն էին։ Կատարվում է էդ պրոցեսը։

-Ինչո՞ւ հանկարծ հիմա սկսեցին խոսել, որ Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ։ Այսինքն, Վահե Գրիգորյանն ընտրվեց, նոր խոսեցին։

-Վահե Գրիգորյանը դրա մասին հայտարարեց։ Եկեք երկու կողմն էլ նայենք։ Կա վարկած, որ նախկին իշխանությունները գիտեին էդ խնդիրների մասին, բայց քանի որ չէին առաջնորդվում Սահմանադրությամբ, Սահմանադրությունը վարագույր էր իր համար, ֆասադ էր ընդամենը, հարցերը լուծվում էին այլ կերպ։ Նոր իշխանությունն ասում է, որ ես պիտի ունենամ գործիք, դա Սահմանադրությունն է, և ես պետք է առաջնորդվեմ դրանով։ Հենց սկսում ես կիրառել գործիքը, ստացվում է, որ չի աշխատում։ Ո՞նց անես։ Պիտի մեխանիզմները փոխես, որ էդ գործիքը աշխատի։ Հիմա մենք խնդիր ունենք համալրելու Սահմանադրական դատարանը, որպեսզի ունենա 9 դատավոր կամ քվորում ապահովի։ Իսկ անդամները և անդամների նախագահը պետք է օր առաջ հասկանան, որ իր սարքածն էն է, որ ինքը վայրկյան առաջ հրաժարական տա, եթե չի ուզում, որ փողոցում արտահայտվի ժողովրդի հակակրանքը հայացքով, թարս նայելով։ Էս մարդիկ շատ դժվար են ապրելու Հայաստանում, որովհետև իրենք Հայաստանը կանգնեցրել են շատ վատ վիճակի առջև, իսկ մենք Հայաստանի տերերն ենք հիմա։ Էսպիսի մեծ վնաս մեզ ոչ մեկը չէր անել, ինչպես որ արել է Հրայր Թովմասյանն իր թիմով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը։

-Ընդդիմադիրներն ասում են, որ որևէ տեղ չկա գրված, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի Հրայր Թովմասյանի հրաժարականով։

-Բա հենց էդ ենք ասում։ Հրայր Թովմասյանն էնպիսի Սահմանադրություն է գրել, որ ցույց է տալիս, որ այս Սահմանադրությունը վատն է, ինքը շատ վատ մասնագետ է, շատ վատ գրող է, կազմակերպիչ է և պետք է ասպարեզը թողնի։ Այո, ճիշտ են ասում ընդդիմադիրները։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: