«Ժողովուրդ» թերթը գրում է. Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու հարցի շուրջ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Դատավորները տարբեր պատճառաբանություններով հերթով հրաժարվում են Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ում …