Հունվարի 9-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադան, որին հայաստանյան թիմերը մասնակցում են 2005 թվականից: Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 83 թիմ /ընդհանուր առմամբ՝ 530 մասնակից/: ՀՀ թիմը, որում ընդգրկված էին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 15 և Քվանտ վարժարանի 7 սաներ, օլիմպիադայում արժանացել է 14 մեդալի: «Մաթեմատիկա» առարկա Ոսկե մեդալ–Մաղաքյան Գագիկ /Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/ Արծաթե մեդալ–Փանոսյան Լյովա, Չթչյան Տիգրան /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/ …