Կառավարության այսօրվա որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար, կավելանա 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով: Կառավարության նիստի ժամանակ հարցը զեկուցեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության …

