Ամուլսարի հանքի եզրակացությունը պատրաստ է, սրբագրման փուլում է. ՔԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց Ամուլսարի հանքավայրում փորձագիտական եզրակացության վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրումներով։

Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է անկախ փորձագիտական խմբի եզրակացությունը, քանի որ այդ մասին մամուլը բազմաթիվ հարցադրումներ է հնչեցնում։ Հայկ Գրիգորյանը ներկայացրեց հաշվետվություն այն մասին, թե ինչ գործընթացներ են նախորդել փորձագիտական եզրակացության պատրաստմանը ու տեղեկացրեց, որ այդ եզրակացությունը միայն երեկ՝ օգոստոսի 7-ի առավոտյան է թարգմանված հանձնվել Քննչական կոմիտեին:

«Հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն», – արձագանքեց վարչապետը։

Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեում դեռևս 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ՝ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս քրեական գործի շրջանակում պատվիրվել է միջազգային փորձաքննություն, որն իրականացնելու էր լիբանանյան ELARD ընկերությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան