-Դուք պատասխանե՛ք իմ հարցին, մեր հասարակության մեջ երեխաներին բանի տեղ չե՞ն դնում։ -Ես չեմ պատասխանի Ձեր հարցին, որովհետև անհարգալից եք։ Այս թեժ երկխոսությունը վերջնականապես ընդհատել է «Բուկինիստ» գրախանութում մայիսի 4-ին հրավիրված «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը։ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչը ստիպված է եղել փակված հայտարարել հանդիպումը, որից հետո շնորհանդեսի մասնակիցները հեռացել են …

