Ղրղզստանի նախկին նախագահի առանձնատան մոտ հրաձգության հետևանքով 52 վիրավոր կա

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը խոստովանել է, որ կրակել է իր տան վրա հարձակում գործած հատուկ նշանակության ջոկատայինների ուղղությամբ։ Մեկ հատուկջոկատային է զոհվել,  52 վիրավոր կա։ Ղրղզստանի նախկին ղեկավարին առայժմ ձերբակալել չի հաջողվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Իմ կողմնակիցների մոտ զենք չի եղել, հարձակման ժամանակ ես ինքս եմ կրակել»,- ասել է Աթամբաևը։ Այդուհանդերձ, նա նշել է, որ փորձել է մարդկանց չվիրավորել։

Ղրղզստանի նախկին նախագահն ասել է, որ պատրաստ է նպաստել իր առանձնատանը պատանդ վերցված և թիկնապահների հսկողության տակ գտնվող հատուկ նշանակության «Ալֆա» ջոկատի անդամների ազատարձակմանը։ Ավելի ուշ Աթամբաևը հայտարարել  է, որ պատրաստվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիքշեկում իր կողմնակիցների հետ հանրահավաք կազմակերպել։

Երկրի գործող ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովն ասել է, որ Աթամբաևը Սահմանադրություն է խախտել՝ ուժայիններին զինված դիմադրություն ցույց տալով։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին հատուկ նշանակության ջոկատայինները գրոհել են մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու Քոյ-Թաշ գյուղում գտնվող Աթամբաևի առանձնատունը, նրա կողմնակիցները դիմադրություն են ցույց տվել։

2011-2017 թվականներին Ղրղզստանը ղեկավարած Ալմազբեկ Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ է հարուցվել, հիմնականում՝ կոռուպցիոն հոդվածներով: Նախկին նախագահը, որն անցել է ընդդիմադիր ճամբար, այս տարվա հունիսին զրկվել է անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ նա ցանկացած պահի կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:

Նելլի Մելքոնյան