ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ են հրավիրել: Քննարկվում է 2018 թվականի բյուջեի կատարողականը: Նիստին ներկա չէ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ընդգծված արձանագրեց նախարարի բացակայությունը: «Խոսափողի մոտ եմ հրավիրում աշխատանքի և …

