Դատախազական ներգործության միջոցներ են ձեռնարկվել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննության ապահովման, այս ոլորտում սխեմատիկ կոռուպցիոն չարաշահումներին նպաստող պատճառները վերացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Ուսումնասիրությունները կատարվել …

