Դամասկոսը դեմ է Սիրիայում անվտանգության գոտու հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնությանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Սիրիական իշխանությունները կտրականապես դեմ են երկրի հյուսիս-արևելքում, այսպես կոչված, «անվտանգության գոտու» ստեղծման հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնությանը, քանի որ այն առնչվում է Սիրիայի ինքնիշխանությանը: ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է արաբական հանրապետության ԱԳՆ-ի հայտարարությունում:

Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևելք անվտանգության գոտու ստեղծման համար համատեղ գործողությունների մասին: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով 30-40 կմ լայնությամբ անվտանգության գոտին վերահսկվելու է Թուրքիայի կողմից՝ ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, քրդական կազմավորումների անդամները պետք է հեռանան այդ տարածքից և հանձնեն ծանր սպառազինությունը:

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կտրականապես դեմ է «օկուպանտ Թուրքիայի և ԱՄՆ-ի ծրագրերին»: «Այս համաձայնությունն ակնհայտ հարձակում է Սիրիայի ինքնիշխանության և երկրի տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնակարգի և միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում»,- ասված է հայտարարությունում:

Դամասկոսում նաև նշել են, որ այս համաձայնությունը բացահայտեց «Սիրիայի դեմ ագրեսիայի գործում Անկարայի և Վաշինգտոնի համագործակցությունը»:

Սիրիան արաբական ժողովուրդներին խորհուրդ է տվել զգույշ լինել Թուրքիայից, իսկ ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Անկարայի գործողությունները: