Ղրղզստանի նախկին նախագահին ձերբակալել են

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Ղրղզստանի իրավապահները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են պետության նախկին ղեկավարի շտաբում:

«Աթամբաևը դուրս է բերվել իր նստավայրի տարածքից իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»,- ասել է շտաբի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Աթամբաևի հետ միասին նստավայրից դուրս են բերվել նաև նրա մի շարք համախոհներ, այդ թվում՝ նախագահական ապարատի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը:

Ղրղզստանի ՆԳՆ-ում հաստատել են ձերբակալության փաստը: «Ձերբակալությունից հետո Աթամբևին տեղափոխել են ՆԳՆ Գլխավոր քննչական վարչություն: Ոչ մի ճնշում նախկին նախագահի նկատմամբ չկա, նրա բոլոր իրավունքները պահպանվում են»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Երկրի նախկին նախագահին ձերբակալելու հատուկ գործողությունը շուրջ մեկ օր է տևել: Նախօրեին հատուկջոկատայինների գրոհն անհաջողության էր մատնվել: Փոխհրաձգության հետևանքով մեկ հատուկջոկատային է զոհվել, 52 մարդ, այդ թվում՝ լրագրող և իրավապահներ, վիրավորվել է:

Այսօր մի քանի հազար ոստիկանների և հատուկջոկատայինների մասնակցությամբ երկրորդ գրոհի փորձն է ձեռնարկվել: