«Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում՝ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում օգոստոսի 14-ին բռնկված հրդեհի մարելու աշխատանքներն այսօր առավոտյան վերսկսվել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ և Մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախօրեի տվյալներով՝ այրվել …

