Զարեհ Սինանյանը կմեկնի Կիպրոս
Քաղաքականություն
15.08.2019 | 21:11Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիա: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Զարեհ Սինանյանը Նիկոսիայում կլինի 2019 թվականի օգոստոսի 26-30-ը ներառյալ՝ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: