Ողջունում ենք անցած ուրբաթ օրը ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելու և ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում նրա հետ զրույց ունենալու փաստը: «ՀՀ իշխանությունների այս գործողությունը գնահատում ենք որպես ՀՀ սուբյեկտության դրսևորման փոքր, բայց աննախադեպ քայլ: Ակնկալում ենք, որ այսուհետև նման մոտեցումը կդառնա օրինաչափություն»,-ասված է «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

