Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող․ մրցանակը՝ 37 հազար 500 ԱՄՆ դոլար

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Լևոն Արոնյանը դարձավ ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour-ի հերթական խաղարկության հաղթող: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից։

Այստեղ շախմատիստները միմյանց հետ մրցում էին արագ և կայծակնային շախմատի կանոններով: Երեկ տեղի ունեցան բլից մրցաշարի վերջին 9 տուրերը:

Արոնյանը առաջին պարտիայում սևերով զիջեց Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան), հաջորդում՝ սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, դրանից հետո սևերով պարտության մատնեց չինացի Դին Լիժենին:

Հաջորդ 3 տուրերում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի, Յու Յանյիի և Լինիեր Դոմինգեսի հետ, հետո սևերով պարտության մատնեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ: Վերջին պարտիայից առաջ Արոնյանն ուներ 22 միավոր, Յու Յանյին՝ 21, Վաշյե-Լագրավն ու Դին Լիժենը 20.5-ական միավոր:

Վերջին պարտիայում Լևոնը սպիտակներով պարտվեց Վաշյե-Լարգավին, իսկ Յու Յանյին ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ: Լևոն Արոնյանը բլից մրցաշարում վաստակեց 9 միավոր և Կարլսենի հետ միասին բաժանեց 4-5-րդ տեղերը, իսկ երկու մրցաշարերի գումարային արդյունքով վաստակեց 22 միավորով և ճանաչվեց Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 37 500 ԱՄՆ դոլար: