Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստին Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը դիրքորոշում հայտնեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Նա Գրիգորյանին առաջադրված յուրացումներ կատարելու մեղադրանքը համարեց հորինված և Գրիգորյանի պատվին ու արժանապատվությանն ուղղված քայլ։ «Անձին մեղադրում են հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու մեջ, մինչդեռ նա իր բոլոր ձեռնարկությունները հանձնել էր հավատարմագրային կառավարման, ինչի պարագայում չէր …

