Բուհական դասագրքի նպատակը Թուրքիայի մասին օբյեկտիվ ինֆորմացիա փոխանցելն է․ թուրքագետ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մարտի 7-ին տեղի ունեցավ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ՝ լրամշակված հրատարակության շնորհանդեսը:

Այս թեմայի առնչությամբ «Ermenihaber.am»-ը  զրուցել է գրքի համահեղինակ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ:

Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչով է տարբերվում «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ հրատարակությունը նախորդից:  

Գրքի հրատարակումը 2014թ. էր և ընդգրկում էր  Թուրքիայի պատմությունը 1918թ-2011թ.: 2011թ. մասին համառոտ անդրադարձ կար գրքում: Այն կարևոր զարգացումները, որոնք տեղի ունեցան  այդ ժամանակաշրջանում  և այդ ժամանակաշրջանին հաջորդող, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանական ընտրություններ,  նախագահական 2 ընտրություններ, ըստ էության, դուրս էին մնացել  և թերի էին:

Երկրորդ՝ լրամշակված տարբերակում պատմությունը ներկայացվում է ընդհուպ մինչև 2018թ. վերջը: Ավելացվել են քարտեզներ, վիճակագրական տարբեր տվյալներ, տոներ  և դրանց գաղափարախոսական նշանակությունը,  ինչպես նաև ներկայացվել է սոցիալ մշակութային  փոփոխությունները, որ տեղի են ունեցել տվյալ ժամանակաշրջանում:

Ի՞նչ նպատակով է վերաթողարկվել գիրքը և ո՞րն է հիմնական ուղերձը: 

Նպատակը, բնականաբար կրթական գործընթացներում ավելի ճիշտ  տեղեկատվություն ներկայացնելն է և թուրքագետ ուսանողների համար ավելի դյուրին  և օբյեկտիվ  ինֆորմացիա փոխանցելը, որը  կնպաստի և՛ լավ մասնագետ դառնալուն, և՛ Թուրքիայի Հանրապետության պատմության, և՛ տարբեր մանրամասներին ավելի ճիշտ տիրապետելուն,ընկալելուն:

Բացի այդ, մենք հայալեզու դասագրքեր, որ վերաբերում է Թուրքիայի պատմությանը և որը համապատասխանում է օբյեկտիվ իրականությանը, ինչպես  նաև  հայերի համար կարևոր խնդիրներին, ըստ էության, չունեինք: Սա գալիս է լրացնելու  այդ բացը:

Ի՞նչ արդյունք եք ակնկալում դասագրքից և արդյո՞ք նախորդ դասագիրքը արդարացրել է Ձեր սպասելիքները:

Արդեն այս դասագրքով դասավանդում է իրականացվում: Նախորդ դասագրքով կուրսեր կան, որ ավարտել են: Արդյունքն այն է, որ մենք ակնկալում ենք ավելի խորագիտակ, ավելի պատրաստված թուրքագետներ և կարծում եմ, որ  արդեն իսկ այս շրջանավարտները ապացուցում են, որ  դասագիրքը ունի և ունեցել է լավ արդյունք: Վստահ եմ, որ արդյունքը կշարունակվի, քանի որ հայերենով և համապարփակ Թուրքիայի պատմության  ներկայացումը առաջին հերթին նպաստելու է լավ մասնագետների  ձևավորմանը: