«Ռոբիկ մարդասպան, Ռոբիկ սրիկա» վանկարկումներով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր բողոքի ակցիա իրականացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան դիմաց։ Նա «Հոկտեմբերի 27, Մարտի 1, Պողոս Պողոսյան» գրությամբ ցուցապաստառ փակցրեց Քոչարյանի առանձնատան դարպասին։ Ակցիային պահակակետից հետևում ու նկարահանում էին Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակիցները։ «Ինձ այստեղ է բերել մեղքի զգացումը, մեղքի զգացողությունը, որ բավարար ջանքեր չեմ գործադրել …

