Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարած այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ և ուսումնասիրել հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: «Նրանց պնդմամբ՝ հացադուլը պայմանավորված է բացառապես դատարաններում քննվող քրեական գործերով, որոնց միջամտելը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից դուրս է: Դա պարզաբանվել է նաև հացադուլի մեջ գտնվող անձանց: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հերթական առանձնազրույցն են ունեցել ապրիլի 15-ից …

