Պաշտոնյաները հայտարարագրելու են արտասահմանյան բանկերում բացվող հաշիվները. Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ցանկացած պաշտոնյա և պաշտոնի հավակնող ցանկացած անձ պետք է լիազորված մարմնին նոտարով հաստատված լիազորագիր տա, որ այդ մարմինը կարողանա այդ անձնավորության անունից աշխարհի ցանկացած վայրում փնտրել և գտնել նրա ունեցվածքի մասին տեղեկություններ: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարությունը քննարկելիս վարչապետի այս խոստումը հիշեցրեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ այդ գործիքը ե՞րբ է ներդրվելու: Նախարարն ասաց, որ պաշտոնյայի հայտարարագրում առանձին տեղ է լինելու նրա բանկային հաշիվների հետ կապված:

«Պաշտոնյաները հայտարարագրելու են արտասահմանյան բանկերում բացվող հաշիվները»,- ասաց նախարարը, իսկ լիազորագրի հետ կապված նշեց. «Լիազորագրերի հետ կապված այս փուլում չասեմ, բայց հանձնարարականը բովանդակային առումով կկատարվի անպայման: Լիազորագիրը, միգուցե, լավ է, բայց պետք է ինստիտուցիոնալ համակարգ աշխատի»:

Նախարարը նշեց, որ մասնագետների խնդիր կա, և մինչև կադրային համակարգը չբարելավվի, լիազորագրի համակարգը ներդնելը խնդիրներ կառաջացնի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան