Հայաստանում արդեն 20 տարի գործունեություն ծավալող «Ռենկո» ընկերությունը 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը համարում է Հայաստանում իր ամենամեծ և ռազմավարական նախագիծը։ Այս մասին այսօր, էլեկտրակայանի կառուցման շինաշխատանքների մեկնարկի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջիվանինին։ «Սակայն այսքանով մեր գործունեությունը Հայաստանում չի ավարտվում, սա վերջին նախագիծը չի լինելու․ նախատեսում ենք ավելի մեծ …

