Ազգային ժողովի հունիսի 3-ի նիստում քննարկվեց Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ներկայացված նախագիծը։ Նշենք, որ նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ըստ հարցի զեկուցող, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում կարգավորել փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլտվությունների տրամադրման և մերժման հիմքերը։ «Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլտվությունը, …

