Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հավակնոտ է համարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրավիրված համատեղ ասուլիսում նա շեշտեց, որ Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել համագործակցության համար: «Իմ այցելությունն ապացույցն է այն կարևորության, որ Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին։ Այսօրվա քննարկումներն ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը։ Սա …

