Այսօր տեղի ունեցած հոսանքազրկումների թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասաց, որ այս պահին էլեկտրականության 70 տոկոսը վերկանգնվել է․ «Այս պահին Վրաստանից 28 մեգավատ ներմուծում ունենք, 42 մեգավատ Իրանից, ընդհանուր այս պահին սպառումը՝ 583 մեգավատ վերականգնված է: Օրվա այս ժամերին մեր մոտ սպառման պահանաջարկը լինում է 800-850, մաքսիմալը՝ 900 …

