Կարելի էր ինչ-որ բաներ ձեռնարկել, օրինակ՝ նախատեսել, որ այս տարի, գոնե մինչև այս սեզոնը, Սևանի ջուրը բարձրանար, մինչդեռ հակառակ պատկերն ունենք: Սևանա լճի խնդրին նվիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։ «Մինչ վերջին տվյալները, նույնիսկ անցյալ տարվա համեմատ, ջրի մակարդակը բացասական հաշվեկշիռ ուներ»,- հավելեց նա: Անդրադառնալով ձկնային …

