«Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու»․Աննա Հակոբյանը՝ «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի պրեմիերային

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակներում լեփ-լեցուն դահլիճում կայացել է  Հայկական թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«TIFF-ի վավերագրական ֆիլմերի ընտրության համակարգող Թոմ Փաուերսը նշել է, որ ֆիլմը պարտադիր դիտելու է բոլոր նրանց համար, ովքեր «ցանկանում են ըմբռնել պատմական թարմ իրադարձությունները»։

Տորոնտոյի «Scotiabank» թատրոնում ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը,  գործադիր պրոդյուսեր, ֆիլմի երաժշտության հեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը, Կանադայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, կինոսիրողներ, կինոաշխարհի, Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

«Ձեզ համար այս ֆիլմը գուցե ներկայանա որպես քաղաքական թրիլլեր կամ կրթական մեծ արժեք ունեցող դրամա, սակայն ինձ համար սա իրապատում հեքիաթ է»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։ Դիմելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ նա նշել է. «Մենք շնորհակալ ենք Ձեզ և Ձեր ընտանիքին այն հեքիաթի համար, որ պարգևեցիք մեզ։ Ես ուզում եմ Դուք գնաք և լուրը տանեք Հայաստան, որ հեղափոխությունը լավ ձեռքերում է, որ մենք այն շարունակելու ենք, որ մենք այն ներկայացնելու ենք աշխարհին»։

Հոտընկայս ծափահարություններով ընդունված ֆիլմի ցուցադրության ավարտին բեմ են հրավիրվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կարին Հովհաննիսյանը, Սերժ Թանկյանը, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, խմբագիր Բարրի Պոլտերմանը, գործադիր պրոդյուսեր Դեն Բրաունը՝ պատասխանելու լսարանի հարցերին։

«Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի»,- ասել է Աննա Հակոբյանը։ Նա նշել է, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև Հայաստանի կանանց մեծ ու վճռական մասնակցության շնորհիվ։

Սերժ Թանկյանն ընդգծել է ֆիլմի կարևորությունը. «Այս ֆիլմը եզակի է, քանի որ պարունակում է աշխարհի ցանկացած կետում ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդության միջոցով առաջադեմ փոփոխություն բերելու գաղտնի բանալին»,- ասել է նա։

Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում «Մենակ չեմ» ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին, ևս մեկը՝ սեպտեմբերի 15-ին միևնույն՝ «Scotiabank» թատրոնում»,- ասված է հաղորդագրությունում: