25 տարվա վաղեմության սպանության գործը վերաբացման եզրին է։ Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի կողմից գործարար Մհեր Պողոսյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ հասցնելու գործի մասին է։ Թավշյա հեղափոխությունից հետո ծնունդով էջմիածինցի 32-ամյա Էդուարդ Պողոսյանը Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքից վերադարձել է Հայաստան ու նախաձեռնել հոր՝ Մհեր Պողոսյանի մահվան գործի վերաբացումը՝ նոր քննության հույսով։ …

