Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի հակասական ծրագրին աջակցելու համար

Լուրեր

12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկակնա բնապահպանական ճակատը թարգմանբար ներկայացրել է  opendemocracy.net լրատվական կայքում տեղ գտած հոդվածիամբողջական թարգմանությունը՝ կից, մեջբերված բրիտանական փաստաթղթերը (Document1, Document2 պդֆ ֆորմատով), հոդվածի լուսանկարները՝ կից։

Opendemocracy.net միջազգային լրատվական կայքի ավագ խմբագիրներից մեկը՝ Թոմաս Ռոուլին 2019թ․ սեպտեմբերի 2-ին հրապարակել է հոդված, որում նկարագրում է, թե ինչպես են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության օտարերկրյա ներկայացուցիչները շարունակաբար սատարել Լիդիան կորպորացիային՝ ի վնաս Հայաստանի ժողովրդի շահերի։ Հոդվածագիրը ձեռք է բերել Արտաքին գործերի գերատեսչության արձանագրություններ, որոնք վկայում են Միացյալ Թագավորության դեսպանության աշխատակիցների, ներառյալ դեսպանների և Լիդիան ընկերության ներկայացուցիչների միջև բազմաթիվ հանդիպումների մասին։ Այս խնդիրը բարձրացվել է նաև Միացյալ Թագավարության խորհրդարանում, մասնավորապես՝ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լլոյդ Ռասել Մոյլը հարցումներ է հղել Բրիտանիայի կառավարությանը՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք կառավարությունը երբևէ գնահատել է, թե ինչ արժանիքներ ունի հանքարդյունաբերական ծրագիրը Մեծ Բրիտանիայի շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի 2013թ․ հայտարարությունները, թե Ամուլսարի հանքի ծրագիը խոշորագույն բրիտանական ներդրումն է Հայաստանում, և արդյո՞ք Բրիտանիայի ժողովրդի գրպանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում է այդ վիճարկելի ծրագիրը։ Պետքարտուղար՝ Պահպանողական կուսակցության անդամ Քրիսթոֆեր Պինչերի պատասխանից պարզ է դառնում, որ Բրիտանիայի կառավարությունը պատասխանատվություն չի ստանձնում իր դեսպանների վարքագծի համար, ավելին, Բրիտանական բյուջեից ֆինանսավորվում են այն ֆինանսական հաստատությունները, որոնք Ամուլսարի ծրագրի առաջխաղացման մեջ մեծ դեր են ունեցել, մինչև 2017թ․-ը Միջազգային ֆինանսական կորպորացիան, և մինչ օրս ծրագիրը ֆինանսավորող Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ)։ Մեր կողմից հավելենք, որ 2012-2014թթ․ Հայաստանում Մեծ Բրիտանիայի համաժամանակյա դեսպաններ են եղել ամուսիններ Ջոնաթան Էյվզը և Քեթրին Լիչը։ Նախկին դեսպան Էյվզն այժմ բարձր պաշտոն է վարում Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորող բանկում՝ ՎԶԵԲ-ում։

Արձագանքելով Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության վարքագծին՝ Global Justice Now կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էնջելը մեկնաբանում է․ «Լիդիանը մի ընկերություն է, ում կողմից միջազգային «կորպորատիվ դատարանների» արբիտրաժի սպառնալիքը կարծես վախեցրել է Հայաստանի կառավարությանը և դրդել է վերջինիս հնազանդվել ու համաձայնություն տալ Ամուլսարի վտանգավոր հանքին՝ դրանով իսկ ստիպելով ՀՀ կառավարությանը դավաճանել սեփական ժողովրդին։ Ինչո՞ւ է ՄԹ դեսպանությունն այսքան սերտորեն համագործակցում մի թունավոր ընկերության հետ, որը ոտնատակ է տալիս ժողովրդավարությունը Հայաստանում: Փոխարենը, այն պետք է հնարավոր ամեն ինչ աներ՝ իրենց մաքուր ջրի և արժանապատիվ, կենսակայուն աշխատատեղերի համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու համար»։

Տասնյակից ավելի հայաստանյան հասարակական կազմակերպություններ և անհատներ դիմել են այդ նույն դեսպանությանը՝ կոչ անելով դադարեցնել իրենց աջակցությունը Ամուլսարի աղետաբեր ծրագրին։ «Արդյոք Ձեր հարևանությամբ բացահանք շահագործելու որևէ թույլտվություն կտրվե՞ր՝ հիմնվելով թերի, անճշտություններով լեցուն և կեղծված ՇՄԱԳ-ի վրա: Գիտենք, որ պատասխանը «ոչ» է, ուստի խնդրում ենք, որ նույն չափանիշը կիրառվի նաև ՀՀ քաղաքացիների և բնակիչների հանդեպ»,- ասվում է կոչ-նամակում:

 

Հոդվածում ներկայացված են Բրիտանիայի արտաքին գերատեսչության ներքին փաստաթղթերը, մեջբերումներ Բրիտանիայի դեսպաններից, Հայաստանում պայքար մղող խմբերից, Մեծ Բրիտանիայում Ամուլսարի հանքի դեմ պայքարին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներից, Ջերմուկում սոցիալական ազդեցության մասին անկախ հարցում իրականացրած կազմակերպությունից, ՄՖԿ օմբուդսմենի զեկույցից, Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի դասախոս Արմինե Իշխանյանից և այլն։

 

Միացյալ թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի հակասական ծրագրին աջակցելու համար

Հանքատերերի և Հայաստանի ժողովրդի միջև ընթացող բուռն վեճում Միացյալ Թագավորությունը (ՄԹ) բռնել է միջազգային հանքարդյունաբերական ընկերության կողմը:

2019թ. սեպտեմբերի 2

 

  • 2018-ին Հայաստանում տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխություն», որի ընթացքում զանգվածային բողոքի շարժումը ստիպեց կլեպտոկրատական ռեժիմին հրաժարական տալ:
  • Հայաստանի հեղափոխությունը հանգեցրեց նաև այլ արդյունքների, ինչպես օրինակ Լիդիան Ինթերնեշնլ հանքային ընկերության $400 միլիոն դոլարանոց ծրագրի կասեցմանը՝ հանքի ճանապարհների շրջափակման միջոցով:
  • Տեղեկատվության ազատության մասին օրենքների միջոցով ստացված նոր փաստաթղթերը ցույց են տալիս ՄԹ արտաքին գերատեսչության մասնավոր ներգրավվածությունը՝ հօգուտ Լիդիան Ինթերնեշնլի:
  • ՄԹ արտաքին գործերի գերատեսչությունը քննադատության է ենթարկվում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամի և միջազգային մակարդակով պայքար մղող շարժման մասնակիցներների կողմից՝ Հայաստանում ոսկու հանքի հակասական ծրագրին աջակցելու համար։Տեղեկատվության ազատության մասին օրենքով հասանելի դարձած նոր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ՄԹ արտաքին գերատեսչությունը հաճախակի կապ է պահել Լիդիան Ինթերնեշնլի հետ, որը հարավկովկասյան պետությունում Ամուլսարի ոսկու հանքի բացման դրոշակակիրն է: Հրապարակումները լույս են սփռում Հայաստանում բրիտանական դեսպանության և հանքային ընկերության միջև գոյություն ունեցող կապերի մասին հանքի ընդդիմադիրների ունեցած մտավախությունների վրա:

    openDemocracy-ի ձեռք բերած արձանագրությունները բացահայտում են, թե ինչպես են Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող բրիտանական դեսպանատան անձնակազմի ներկայացուցիչները, ներառյալ՝ դեսպանները, 2013-2018թթ. ընթացքում կանոնավոր կերպով կապի մեջ եղել Լիդիան Ինթերնեշնլի հետ Ամուլսարի ծրագրի առնչությամբ: Նրանք կազմակերպել են պրեզենտացիաներ, սեմինարներ, հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ և վերջին իրադարձությունների մասին տեղեկատվական իրազեկումներ: Օրինակ, արձանագրություններում նշվում է 2018թ. հունվարից հուլիս ամիսներին Լիդիանի և դեսպանատան միջև կայացած հաղորդակցության 55 դրվագների մասին:

    Բրիտանիայի կառավարության կողմից վարվող ներքին հաղորդակցության մի ցուցիչի համաձայն, որը թվագրված է 2018թ․ դրությամբ և նույնպես ձեռք է բերվել openDemocracy-ի կողմից (տե՛ս պդֆ ֆորմատով Փաստաթուղթ 1-ը), երևում է, թե ինչպես է դեսպանությունը հետամուտ եղել Ամուլսարի հարցին, երբ «Թավշյա հեղափոխությունից» հետո այս հարցը հայտնվել է երկրի քաղաքական օրակարգի առաջնագծում:

    Հաղորդագրության մասին տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակի տեսքով, որտեղ հանդիպման քննարկման թեմաների բաժնում ներկայացված են հետևյալ վերտառությամբ փաստաթղթեր՝ «Լիդիանի նորությունների նախագիծ», «Հարցեր դեսպանի համար», «Վարչապետի  պաշտոնակատար Փաշինյանի հետ հանդիպման հիմնական կետերը» կամ «Լիդիանի հետ հանդիպման եզրակացություններ»։ Հանդիպումների ցանկում արձանագրվում են, օրինակ, 2018թ. սեպտեմբերին պատրաստված և Լիդիանին առնչվող՝ դեսպանատան 7 ներքին փաստաթղթեր: Այդ նույն ամսում ՀՀ կառավարությունը պատվիրել էր ջրային ռեսուրսների վրա ոսկու հանքի ազդեցության գնահատում, ինչպես նաև Լիդիանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անկախ ուսումնասիրություն:

    Հայաստանի բնապահպանները մտահոգություններ են արտահայտել այս կապերի առնչությամբ՝ դեսպանների գործողությունների մասին բաց նամակներ գրելով ՄԹ արտաքին գերատեսչությանը 2013 և 2019 թվականներին:

    Փաստաթուղթ 2, ՄԹ արտաքին գերատեսչության և Լիդիանի Ինթերնեշնլի միջև կապերը 2013թ հունվարից մինչև 2018թ․ հուլիս, ներառյալ ՀՀ Ջրային պետական կոմիտեի հետ հանդիպումները 2013թ․ (պդֆ ֆորմատով) և Scribd հարթակում

    «Մտահոգիչ է, որ Հայաստանում բրիտանական կառավարության ներկայացուցիչներն աջակցում են այս չափազանց հակասական հանքի շինարարությանը. մի հանք, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ բնական միջավայրի, հետևաբար նաև՝ գյուղական համայնքների առողջության և բարեկեցության վրա», – ասում է լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լլոյդ Ռասել-Մոյլին: «Այս փաստաթղթերը հարցեր են բարձրացնում այն մասին, թե ինչու պիտի ՄԹ կառավարությունը նման քաղաքական ռիսկի դիմեր»:

    Արտաքին գերատեսչության խոսնակն հակադարձում է. «Բրիտանական դեսպանությունները դրական դերակատարություն են ունենում՝ օգնելով ՄԹ ընկերություններին ընդլայել իրենց բիզնեսներն ամբողջ աշխարհում: Որպես այդպիսին, Երևանում բրիտանական դեսպանատունը կապեր է պահպանում Հայաստանի շուկայում ակտիվ բրիտանական բիզնեսների հետ»:

    Լիդիան Ինթերնեշնլը չի պատասխանել մեկնաբանություն տալու մասին մեր դիմումներին:

    «Մենք կարող ենք ստիպել Լիդիանին՝ հեռանալ»

    Հայաստանի հարավային՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկու հանքը, որը պատկանում է Ջերսիում գրանցված Լիդիան Ինթերնեշնլին, ավելի քան մեկ տասնամյակ է՝ նախապատրաստվում է շահագործման: 2013-ին ՄԹ դեսպան Քեթրին Լիչն այն անվանեց «բրիտանական պոտենցիալ ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում»: Լիդիանը հայտարարում է, որ հանքի գործունեության տասը տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեն կապահովի $488 միլիոն դոլարի հարկերով ու ռոյալթիի վճարումներով, ինչպես նաև կստեղծի 770 աշխատատեղ:

    Սակայն, երբ անցյալ տարվա ապրիլին ու մայիսին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերն իշխանությունից հեռացրեցին Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը, այս հանքը դարձավ մի հսկայական դիմադրության գոտի Հայաստանի կառավարության, ցուցարարների և հանքային ընկերության միջև:

    2018-ի հունիսին տեղի բնակիչներն ու ակտիվիստները սկսեցին հանք տանող ճանապարհների շրջափակումը՝ կանխելով ընկերության կողմից շինարարական աշխատանքների ավարտն ու լայնածավալ ոսկու արդյունահանման սկիզբը: Ինչպես անցյալ տարի Լիդիանի գրասենյակի առջև տեղի ունեցած բողոքի մասնակիցներից մեկն էր ասում՝ «Եթե կարողացել ենք ստիպել, որ Սերժ Սարգսյանը հեռանա, ապա Լիդիանին նույնպես կարող ենք նաև ստիպել հեռանալ»:

     

    Ամուլսարում շարունակվող շրջափակումների պայմաններում, 2019-ի մարտին, Լիդիանը Հայաստանին նախազգուշացրեց ՄԹ և Կանադայի հետ երկկողմ ներդրումային պայմանագրերի շրջանակում առկա վեճի մասին: Հայաստանյան մամուլում շրջանառվել է, որ փոխհատուցման ենթակա գումարը կարող է կազմել մինչև $2 միլիարդ դոլար:

    «Լիդիանը մի ընկերություն է, ում կողմից միջազգային «կորպորատիվ դատարանների» արբիտրաժի սպառնալիքը կարծես վախեցրել է Հայաստանի կառավարությանը և դրդել է վերջինիս հնազանդվել ու համաձայնություն տալ Ամուլսարի վտանգավոր հանքին՝ դրանով իսկ ստիպելով ՀՀ կառավարությանը դավաճանել սեփական ժողովրդին», մեկնաբանում է ՄԹ-ում Ամուլսարի հանքի դեմ արշավն առաջնորդող Global Justice Now կազմակերպության քաղաքականությունների և քարոզարշավների պատասխանատու Ջեյմս Էնջելը:

    «Ինչո՞ւ է ՄԹ դեսպանությունն այսքան սերտորեն համագործակցում մի թունավոր ընկերության հետ, որը ոտնատակ է տալիս ժողովրդավարությունը Հայաստանում: Փոխարենը, այն պետք է հնարավոր ամեն ինչ աներ՝ իրենց մաքուր ջրի և արժանապատիվ, կենսակայուն աշխատատեղերի համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու համար»:

    Ինչից են վախենում տեղացիները

    Լիդիանն Ամուլսարն անվանում է «Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ»: Իրարահաջորդ ՄԹ դեսպաններն ու արտաքին գերատեսչության պաշտոնյաները 2013թ-ից սկսած՝ հանրային կերպով պաշտպանել են ծրագիրը՝ ասելով, թե այն համապատասխանում է բարձր միջազգային չափանիշների և հաջողությամբ ներգրավել է տեղի շահագրգիռ խմբերին. ծրագրի առնչությամբ նաև հանդիպումներ են տեղի ունեցել հայաստանյան պաշտոնյաների հետ:

    Դեռևս 2013թ․ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է գրել ՄԹ արտաքին գերատեսչությանը՝ կոչ անելով հետաքննել ՄԹ դեսպանների աջակցությունն Ամուլսարի ծրագրին:

    Նամակում առաջատար բնապահպանական իրավաբան Արթուր Գրիգորյանը, հղում անելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ ՄԹ դիվանագիտական անձնակազմի հանդիպումներին և դեսպանության հանրային հայտարարություններին, պնդում է, որ ՄԹ դեսպաններ Քեթրին Լիչն ու Ջոնաթան Էյվզը «շարունակաբար ճնշում են գործադրում ՀՀ կառավարության վրա»՝ ի աջակցություն Լիդիան Ինթերնեշնլի:

    «Անըմբռնելի է, որ ՄԹ-ի դեսպանը պաշտպանում է օֆշորային տարածքում գրանցված մի ընկերության մասնավոր շահերը»,- նշվում է նամակում:

    Պատասխանելով Թեղուտի պաշտպանության նախաձեռնությանը՝ արտաքին գերատեսչությունն ասում է, որ դեսպանների գործողությունները «խստիվ համապատասխանում են ընդունված միջազգային պրակտիկային ու համաձայնագրերին» և որ «Բրիտանական կառավարության ու նրա դիվանագիտական առաքելությունների ստանդարտ, ընդունված պրակտիկան է՝ խրախուսել արտերկրում առևտրային ու ներդրումային հնարավորությունները»:

    2016-ին տեղի ունեցած բարձր մակարդակի մի արարողության ժամանակ այդ ժամանակ ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը գովերգեց Լիդիան Ինթերնեշնլի երկխոսությունը ծրագրի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ «ամենակարևորը՝ տեղական համայնքների հետ»:

    Սակայն, այս երկխոսությունը, կարծես, համոզիչ չի եղել հանքի շրջակա գյուղերի ու քաղաքի բնակիչների համար: Ամուլսարի հանքին ամենամոտը գտնվող Գնդեվազ գյուղի 210 բնակիչներ 2014 թվականին պաշտոնական բողոք են հղել ծրագրի ֆինանսական հովանավոր Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ): Նրանք պնդում էին, որ ընկերությունն «ամեն հնարավոր միջոց օգտագործում է՝ խաբելու» գյուղի բնակիչներին հանքի հարցում: Նմանատիպ բողոք է ուղղվել նաև ծրագրի մյուս հովանավորին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին:

    ՄՖԿ համապատասխանության խորհրդականի գրասենյակի (օմբուդսմանի) զեկույցում ասվում է, որ Գնդեվազի վրա «ազդեցությունների գնահատման՝ ՄՖԿ-ի կողմից վերահսկողությունը թերի է»՝ չնայած ՄՖԿ-ի ներգրավվածության մեծացումը հանգեցրել է «միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման»: 2017-ին ՄՖԿ-ն դադարեցրել է ծրագրի ֆինանսավորումը:

    Ջերմուկ քաղաքը, որը մոտակա տուրիստական կենտրոնն է և հայտնի է իր տաք հանքային ջրերով, սկզբնական շրջանում ներառված չի եղել հանքի «ազդակիր» համայնքների թվում, և 2015 ու 2016 թթ.. հանքի սոցիալական և տնտեսական ազդեցությունները գնահատելիս քաղաքի բնակիչների հետ հանրային քննարկումներ չեն անցկացվել: 2017թ. ՄՖԿ օմբուդսմանի հետաքննությունը պարզել է, որ «Ջերմուկ բրենդի՝ որպես տուրիստական կենտրոնի վրա հավանական ազդեցությունները» չեն գնահատվել և չեն մեղմացվել: 2018-ի վերջին տեղացիները 3000 ստորագրություններ հավաքեցին՝ հօգուտ տարածաշրջանում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և Ջերմուկում կանաչ տնտեսություն զարգացնելու. հետագայում այս դիրքորոշմանը միաձայն հավանություն տվեց նաև համայնքի ավագանին:

    Ըստ 2018թ. հոկտեմբերին Համայնքային փոխօգնություն ՀԿ-ի կողմից 35 տնային տնտեսություններում արված հետազոտության՝ տեղացիները կարծում են, որ հանքն արդեն իսկ բացասական ազդեցություն է ունենում տեղական կյանքի վրա:

    Գնդեվազում, Կեչուտում և Ջերմուկում արված այս հետազոտության շրջանակում պատասխանողների 85.7%-ն արձանագրել է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ասթմատիկ նոպաները, թոքերի հիվանդություններն ու մաշկի չորացումը: Պատասխանողների 71.4%-ն ասել է, շինարարական աշխատանքների ու պայթեցումների արդյունքում տառապել է նյարդային խախտումներով, գլխացավերով ու անքնությամբ: Պատասխանողները դրական են գնահատել ընկերության ներդրումը համայնքի ենթակառուցվածքների և տնային տնտեսությունների եկամուտների ավելացման հարցում, սակայն, միևնույն ժամանակ, նրանց 80%-ը վատատեսորեն է տրամադրված իրենց աշխատանքի հեռանկարների հարցում 10 տարի հետո, երբ նախատեսվում է հանքի փակումը:

    Ավելի լայն առումով՝ տեղաբնակները, բնապահպան ակտիվիստներն ու նրանց միջազգային դաշնակիցները պայքարում են այն վնասների դեմ, որ նրանց կարծիքով ոսկու հանքը պատճառելու է բնական միջավայրին, կենսաբազմազանությանն ու մարդկանց առողջությանն այդ տարածաշրջանում: Հատկապես խիստ մտահոգություններ կան հանքի կույտային տարալվացման հարթակի վերաբերյալ, որում հանքաքարից ոսկի արտազատելու համար ցիանիդ է օգտագործվելու, իսկ բուն հանքավայրը տեղակայված է մի ջրամբարի մոտ, որը Հայաստանի քաղցրահամ ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Լևանա լճին է միացած:

    «Գոյություն ունի հաստատուն և տարածված կարծիք առ այն, որ չնայած կարճատև տնտեսական օգուտներին՝ հանքը երկարատև բացասական հետևանքներ է առաջացնելու բնական վիջավայրի և մարդկանց առողջության ու բարեկեցության համար»,- ասում է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի սոցիալական քաղաքականությունների դասախոս Արմինե Իշխանյանը:

    «Հանրությունը մեծ թերահավատություն է տածում այն պնդումների նկատմամբ, թե հանքը նվազագույն ռիսկեր է պարունակում. մի բան, որ պնդում է Լիդիանը և վերջերս սկսել են կրկնել ՀՀ կառավարության պաշտոնյաները»,- ասում է Իշխանյանը:

    «Լիդիանը վստահեցնում է, որ Ամուլսարը «ցույց կտա համաշխարհային լավագույն չափանիշներին համապատասխանող թափանցիկ և արդյունավետ ներդրումների օգուտները» Հայաստանում և շոշափելի, ուղղակի ու տևական տնտեսական օգուտներ կբերի երկրին»:

    Ընկերությունը հակահարվածներ է տալիս

    Իր հեղինակությունը պաշտպանելու համար Լիդիանը Հայաստանում հանքի դեմ պայքարող ակտիվիստների դեմ դատական գործեր է հարուցել զրպարտության մեղադրանքներով: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան քննադատել է ընկերության «անհանգստացնող համակարգային դատական ոտնձգություններն ու զրպարտության քարոզարշավը, որոնց նպատակն է լռեցնել լրագրողներին ու իրավապաշտպաններին, մասնավորապես կանանց»:

    Այս տարվա սկզբում՝ 41 միջազգային բնապահպանական կազմակերպություններ համատեղ նամակ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նշել են, որ Հայաստանի իրավապաշտպանների կարծիքով Լիդիանի «հանրային կապերի (PR) քաղաքականության մասն է հանդիսանում սոցիալական ցանցերում իրական և կեղծ օգտատերերի միջոցով, առցանց մեդիայով ու լրատվամիջոցներով [իրենց] նվաստացնելն ու վարկաբեկելը»:

    Ի պատասխան սոցիալական մեդիայի միջոցով նման ոտնձգությունների մասին պնդումներին՝ Լիդիանը նշեց, որ սա «ապատեղեկատվության ևս մի հստակ օրինակ է»:

    The UK Foreign Office’s support for Amulsar has drawn criticism from Armenian civil society.

    2018թ-ի հունիսին Հայաստանի իրավապաշտպաններն ու քաղաքացիական ակտիվիստները բոյկոտեցին Թագուհու ծննդյան տոնակատարությունը Երևանի բրիտանական դեսպանատանը, որովհետև այն համաֆինանսավորվում էր Լիդիան Ինթերնեշնլի կողմից:

    Կանանց իրավունքների պաշտպան Լարա Ահարոնյանը գրեց, որ չի կարող է մասնակցել, քանի որ Լիդիան Ինթերնեշնլը «շահագործում է մեր երկրի ռեսուրսները՝ հարստացնելով կոռումպացված պաշտոնյաներին ու բազմազգ կորպորացիաներին»: Այս մտահոգությունները, սակայն, հետ չպահեցին բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, միջոցառմանը մասնակցելուց: 2013 թվականին Սարգսյանը հանդիսացել է Լիդիան Ինթերնեշնլի խորհրդի անդամ:

    «Բրիտանական դեսպանատների համար ստանդարտ պրակտիկա է՝ ՄԹ հետ կապ ունեցող առևտրային կազմակերպություններին ամեն տարի հրավիրել՝ հովանավորելու Թագուհու ծննդյան տոնակատարությունը, ինչը թույլ է տալիս բարձրորակ արարողություն կազմակերպել՝ միաժամանակ սահմանափակելով պետական ծախսերը»,- ասել է արտաքին գերատեսչության խոսնակը:

    Խնդիր՝ Փաշինյանի համար

    Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ամուլսարի ծրագիրը կանգնած է տեղացիների շրջափակման պատճառով: 2018-ի հուլիսին Լիդիանը հայց է ներկայացրել՝ շրջափակումն իրականացնող քաղաքացիների դեմ քրեական հետապնդում սկսելու համար, ինչը հետագայում բավարարվել է դատարանի կողմից:

    Նույն ամսին քրեական գործ է հարուցվել ՀՀ պետական պաշտոնյաների կողմից Ամուլսարում հնարավոր բնապահպահական վտանգների մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու կասկածանքով: Հայաստանի իշխանությունները շուրջ $400.000 դոլար են հատկացրել այս հետաքննության շրջանակում Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄԱԳ և ԲՍԱԳ) անկախ ուսումնասիրություն պատվիրելու համար: Չնայած Լիդիանը համաձայնել է ուսումնասիրության անցկացմանը, սակայն ընկերությունը չի ընդունում, որ նման ուսումնասիրության «կարիք կամ իրավական հիմք կա»՝ նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է իր ՇՄԱԳ-ի համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին:

    Ավելի վաղ՝ հրապարակվել է նշյալ անկախ ուսումնասիրությունը, որի հիման վրա վարչապետ Փաշինյանը թվաց՝ որոշել էր թույլ տալ հանքի շահագործումը՝ չնայած Ջերմուկում և Երևանում պայթած դիմադրությանը: Ի պատասխան՝ Լիդիանի գլխավոր տնօրեն Էդվարդ Սելլերսը հայտարարեց. «Ուսումնասիրությունը հաստատեց Լիդիանի խոհեմ մոտեցումը բնապահպանական խնդիրների կառավարման հարցում»:

    Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) արձագանքեց նոր զեկույցով՝ մատնանշելով Լիդիանի ԲՍԱԳ գործընթացի նկատմամբ եղած լուրջ քննադատությունները, ինչպես օրինակ, հողերի յուրացուման ու հանրային քննարկումների հետ կապված հարցերը: Կազմակերպությունը շեշտեց, որ զեկույցը ներառում է «մի շարք անհանգստացնող եզրահանգումներ բնապահպանական գնատահումների և մոնիտորինգի ծրագրերի վերաբերյալ», ինչպես նաև շեշտադրեց ուսումնասիրության եզրակացությունը. «ՇՄԱԳ/ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի: Հետևաբար հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել»:

    Օրեր անց Փաշինյանն, այնուամենայնիվ, հանձնարարեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներկայացնել, արդյո՞ք հիմքեր կան Ամուլսարի ծրագրի համար նոր ՇՄԱԳ պահանջելու համար: Լիդիանն այս նորությունը «հիասթափեցնող» անվանեց՝ հայտարարելով, որ «նախորդ տարվա ընթացքում ընկերությունը երեք բնապահպանական ստուգում է անցել, որոնց ընթացքում նոր ՇՄԱԳ գործընթաց պահանջվելու մասին որևէ առաջարկ չի ներկայացվել»:

    Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վերջերս կոչ են արել ՄԹ, ԱՄՆ և Շվեդիայի դեսպաններին՝ դադարեցնել աջակցությունն Ամուլսարի ծրագրին: Դիմելով դեսպաններին՝ բաց նամակը հղում է անում հանքի դեմ եղած դիմադրությանը, ինչպես նաև Լիդիանի ՇՄԱԳ նոր ուսումնասիրությանը, որը ներկայացվում է որպես «ցնցող՝ իր բացահայտումներով»:

    «Արդյոք Ձեր հարևանությամբ բացահանք շահագործելու որևէ թույլտվություն կտրվե՞ր՝ հիմնվելով թերի, անճշտություններով լեցուն և կեղծված ՇՄԱԳ-ի վրա: Գիտենք, որ պատասխանը «ոչ» է, ուստի խնդրում ենք, որ նույն չափանիշը կիրառվի նաև ՀՀ քաղաքացիների և բնակիչների հանդեպ»,- ասվում է նամակում:

    «Ամուլսարի դեպքը քննություն է դարձել Նիկոլ Փաշինյանի կառավարության համար»,- մեկնաբանում է Արմինե Իշխանյանը: «Քաղաքացիական հասարակության բազմաթիվ ակտիվիստներ, ովքեր Փաշինյանի ամենավաղ ու ակտիվ աջակիցներն էին 2018-ի բողոքի ցույցերի ժամանակ, շատ հիասթափված են նրա կողմից այս հարցի կարգավորմամբ»:

    «Սա միայն հանքին չի վերաբերում: Սա վերաբերում է կառավարման բնույթին և Հայաստանի ժողովրդավարության ապագային»: